Sasna Crer

2016թ. Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված և մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Արմեն Լամբարյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Աշոտ Պետրոսյանի, նաև՝ Կարո Եղնուկյանի, Վարդգես Գևորգյանի, Խաչատուր Գիչյանի և Մանվել Աթոյանի գործով դատական նիստի մեկնարկին այսօր դատավոր Արտուշ Գաբրիելյանը կողմերին տեղեկացրեց՝ կրկին վատացել է ամբաստանյալներից Կարո Եղնուկյանի ինքնազգացողությունը:

Պաշտպանական կողմը միացավ միջնորդությանը, իսկ ամբաստանյալներից Աշոտ Պետրոսյանը, դիմելով դատավոր Արտուշ Գաբրիելյանին, ասաց. «Բավարարեք նրա միջնորդությունը, և դուք կդառնաք հերոս-դատավոր, նոր տարին էլ լավ կնշենք»: Արտուշ Գաբրիելյանը, սակայն, հայտարարեց՝ այս պահին այդ միջնորդությունը ենթակա է մերժման, սակայն առաջիկա դատավարական փուլերում ևս այն հնարավոր է ներկայացնել:

[youtube youtubeurl=”C6kYdEvvp1I” ][/youtube]

[youtube youtubeurl=”XUfiN03rgSs” ][/youtube]

[youtube youtubeurl=”iY8YSbim3Nc” ][/youtube]

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •