Սերժ Սարգսյանը տասը տարի իր իշխանությունն ամրապնդել է համակարգային ֆիլտրումների միջոցով

Serzh Sargsyan

Սերժ Սարգսյանն «Արմենիա»-ին տված բացառիկ հարցազրույցում կրկին չէր մանրամասնել, թե ինչով է զբաղվելու հաջորդ տարվա ապրիլի 9-ից հետո:

Չեմ սեթևեթում, չեմ ծանրացնում, չեմ թեթևացնում, ինչպես կորոշենք բոլորս միասին, այնպես էլ կշարժվենք առաջ»,- նշել էր նա: Սերժ Սարգսյանը, կարծես թե, 2018-ի հարցը դարձյալ թողել է մշուշի մեջ, մյուս կողմից` նա որոշման պատասխանատվությունը թողնում է ՀՀԿ-ի վրա: Այս լույսի ներքո 2018-ի սցենարը, ըստ ամենայնի, գրեթե պարզ ուրվագծվում է, որովհետև ՀՀԿ գործիչները, իրար հերթ չտալով, ասում են, որ Սերժ Սարգսյանին այլընտրանք չեն տեսնում:

Սերժ Սարգսյանի ասած «ինչպես կորոշենք բոլորս միասին»-ը, ըստ էության, որոշված է վաղուց, որովհետև ՀՀԿ-ի տարբեր սեգմենտներին այս պահին միավորում է այսօրվա ստատուս-քվոն պահպանելու ընդհանուր ցանկությունը: Իսկ այսօրվա ստատուս-քվոյի անունը Սերժ Սարգսյան է, ու հենց նա է 2018-ի ապրիլին դառնալու ՀՀԿ-ի թեկնածուն: Կուսակցությունը խնդրելու է, Սերժ Սարգսյանն էլ, որպես կարգապահ կուսակցական՝ անսալու է այդ խնդրանքին: Մանավանդ, որ սա այն բացառիկ դեպքն է, երբ ՀՀԿ-ի խնդրանքը քաղաքականապես մոտիվացված է ու բխում է խորհրդարանական կառավարման մոդելի տրամաբանությունից. երկրի ղեկավար-վարչապետ է դառնում ընտրություններում հաղթած կուսակցության առաջնորդը, եթե անգամ դա լինի նրա պաշտոնավարման չորրորդ ժամկետըինչպես դա Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի պարագայում է: Այստեղ դեմոկրատիայի ոտնահարման դրսևորում գոյություն չունի ոչ սահմանադրական կարգավորումների և ոչ էլ քաղաքական մշակույթի չգրված կանոնների հարթության վրա:

Ժամանակին` երբ իշխանությունից հեռանում էր Լևոն Տեր-Պետրոսյանը, նրա իշխանության ներսում կադրերի պակաս չկար. նույնիսկ պայքար կարող էր ծավալվել «ժառանգորդի» կարգավիճակի համար, եթե, օրինակ, Վազգեն Սարգսյանն որոշեր անսալ իր շրջապատի հորդորներին ու չզիջեր Ռոբերտ Քոչարյանին: Երբ վերջինս էր հեռանում նախագահական պալատից, Սերժ Սարգսյանի «ժառանգորդությունը» որևէ մեկը վիճարկել չէր կարող, մանավանդ, որ նրա ՀՀԿ-ն համոզիչ հաղթանակ էր տարել 2007-ի խորհրդարանական ընտրություններում: Հիմա իրավիճակն արմատապես տարբեր է, որովհետև իշխանության ներսում, նաև դրանից դուրս, Սերժ Սարգսյանն այլընտրանք իսկապես չունի:

Իշխանության համակարգում չկա երկրորդ գործիչ, որը 2018-ին ստանձնի վարչապետությունը և ունենա քաղաքական լեգիտիմությունհամակարգի ու նաև միջազգային ընկալման տեսանկյունից: Ասվածը Սերժ Սարգսյանի PR չէ կամ նրա կառավարման արդունավետությունը ճանաչելու փորձ չէ սոսկ փաստի օբյեկտիվ ամրագրում է էմոցիաների ու քաղաքական նախապատվությունների հարթությունից դուրս: Սերժ Սարգսյանը տասը տարի իր իշխանությունն ամրապնդել է համակարգային ֆիլտրումների միջոցով, ինչի հետևանքով իշխանությունը դարձել է միաբևեռ, զրկվել է ներքին դիմադրության կենտրոններից: Բացակայում է իրական այլընտրանքը նաև համակարգից դուրս, որովհետև քաղաքական մյուս ուժերը վերջին ընտրություններում պայքարել են, լավագույն դեպքում, երկրորդ տեղի համար:

Մյուս կողմից2018-ին Սերժ Սարգսյանի վարչապետության հեռանկարը չի փակում իշխանության համար պայքարի թեման: Ճիշտ հակառակը իշխանության համար պայքարը սրվելու է, նոր թափ է ստանալու, որովհետև ոչ մի տեղ չի հեռանում Կարեն Կարապետյանըիր հավակնություններով, բացահայտված ու չբացահայտված հովանավորներով: «Սերժ Սարգսյան վարչապետ-Կարեն Կարապետյանփոխվարչապետ» բանաձևն ընդամենն այսօրվա ստատուս-քվոյի ճանաչումն է, սակայն ոչ թե որպես նոր իշխանության կոնֆիգուրացիա, այլ ընդամենը որպես նոր իշխանության ձևավորման համար պայքարի ելակետ:

Իշխանության համար իրական պայքարը սկսվելու է հենց 2018-ի ապրիլից և արագ հանգուցալուծում չի ունենալուիր տրամաբանական ամփոփմանը սպասելով 2022-ի խորհրդարանական ընտրություններում: 2018-ի ապրիլին ավարտվում է անցումային փուլը զուտ իրավական հարթության վրա, որովհետև սահմանադրական փոփոխությունները կիրառական են դառնում ամբողջ ծավալով: Քաղաքական հարթության վրա խորքային զարգացումների մեկնարկը նոր է տրվում` համակարգային տրանսֆորմացիայի և իշխանության համար պայքարի բազմաշերտ գործընթացում:

Spread the love