Serj Sargsyan

Հիրավի, երևի ամենադժվար բանը պարտվելն է. բոլորը չէ, որ կարողանում են դրա հետ համակերպվել` ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների նվիրված ընդունելության ժամանակ ասել է Սերժ Սարգսյանը:

Իհարկե, նախագահն այս նախադասությունը հնչեցրել է խորհրդարանական ընտրությունների համատեքստում: Մյուս կողմից` դժվարանում ենք հիշել, թե որ քաղաքական ուժը վերջին ընտրություններից հետո չի համակերպվել պարտության հետ, մանավանդ, որ, կարծես թե, որևէ մեկը հաղթանակի մասին չի էլ մտածել:

Մնում է ենթադրել, որ Սերժ Սարգսյանը խոսել է ավելի լայն համատեքստում, սակայն այս դեպքում էլ հարցեր են առաջանում, որովհետև եթե Հայաստանում ընդդիմությունը գեթ մեկ անգամ իսկապես չհամակերպվեր պարտության մտքի հետ, ապա գոնե տարրական հետևություններ կաներ իր սխալներիցհաջորդ ընտրություններում հաղթելու, հաջողության հասնելու համար: 1995-ից անցած քսաներկու տարիների ընթացքում, փոխվել են ընդդիմության հիմնական դերակատարները, կարգախոսները, նույնիսկօրակարգն ու պահանջները, սակայն չի փոխվել մտածողությունը, փակուղի տանող մարտավարությունը, սխեմատիկ պատկերացումները, որոնք զուրկ են ստեղծագործական պոտենցիալից: Երկու տասնամյակի ընթացքում փոխվել է նույնիսկ ընդդիմության մասին իշխանության պատկերացումը. մի ժամանակ ընդդիմությունը գլխացավանք էր, այսօր այն նույնիսկ անհրաժեշտություն է իշխանության համար, որովհետև ԵՄ հետ համաձայնագիր ստորագրած երկրում ընդդիմության ներկայությունը պարտադիր է գոնե դեկորատիվ մակարդակում:

Դառնալով Սերժ Սարգսյանի հայտարարությանընկատենք, որ այն ավելի շատ ինքնախոստովանական, հոգեբանական բաղադրիչ ունի: Սերժ Սարգսյանի պարտության մասին հայտարարությունը նույնիսկ անվանական հայտարարություն չէ, և տվյալ դեպքում նա խոսում է համակարգի, Հայաստանի իրար հաջորդած բոլոր նախագահների ու իշխանությունների անունից: Եթե Հայաստանում կա մի սուբյեկտ, որը մշտապես պարտվել է, սակայն չի համակերպվել պարտության հետիշխանությունն է: Ընդ որում խոսքն ոչ միայն ու ոչ այնքան ընտրություններում պարտվելու մասին է: Հայաստանի համակարգը պարտվել է երկրի զարգացման, հեռանկարի, հասարակության վստահությունն ունենալու, Հայաստանի սուբյեկտությունն ու արժանապատվությունը պահպանելու հարցերում: Պարտվել է գրեթե երեք տասնամյակ, սակայն մշտապես ձգտել է վերարտադրության:

Սակայն բոլորը չէ, որ համակերպվում են պարտության հետ, մանավանդ, երբ իշխանությունն ու փողը համարում են բացարձակ արժեք: Ու ամենևին պատահական չէ, որ լուզեր համակարգը ձգտում է վերարտադրության` չհամակերպվելով պարտության հետ: