Սիրիայում ամբողջ ռազմարդյունաբերությունը սիրիահայերի ուսերին է. Սերգեյ Բադյուկ. armtimes.com

- in Մամուլ
siria

Ռուս մարզիկ և հասարակական գործիչ Սերգեյ Բադյուկը, որը որպես կամավոր մեկնել էր Սիրիա և դարձել ռազմական թղթակից, պատմել է, թե ինչ դեր են ունեցել հայերը սիրիական հակամարտության կարգավորման գործում, գրում է rusarminfo.ru-ն:

«Ինձ զարմացրել էր մի հանդպում: Երբ Հանասսերի մոտակայքում ծանր մարտերի շրջան էր, մեզ զանգահարեցին և ասացին, որ այնտեղ «Իսլամական պետության» զինյալների հետ բախումները վերսկսվել են: Անմիջապես շարժվեցինք դեպի այդ կողմ: Նկարահանեցինք, հետո մարտը դադարեց, մենք հետ քաշվեցինք ավելի ապահով դիրքեր: Նկատեցի, որ զենիթահրթիռային համակարգի օպերատոր նշանառուի կրծքին խաչ կա: Պարզվեց անունը Ռաֆայել է, ինքն էլ` հայ: Ծիծաղեցի: Պատմեցին, որ գրեթե բոլոր նշանառու-օպերատորները, զինագործները հայեր են:

Հետո ես Հալեպում գործարան նկարահանեցի, որը ռումբեր և այլ զինամթերք էր արտադրում և այնտեղ նույնպես բոլոր աշխատողները հայեր էին: Պատերազմի օրերին գործարանից մինչև առաջնագիծ հեռավորությունը հաշված մետրեր էր: Կարող եք պատկերացնել, որ զինամթերքի ամբողջ արտադրութունը հայերի ուսերին է», – պատմել է հայտնի մարզիկը:

Սերգեյ Բադյուկը նաև հավելել է, որ Հալեպի հենց հայկական թաղամասում է տեսել, թե ինչպես են խաղաղ ապրում և շփվում քրիստոնյաներն ու մուսուլմանները:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20