Ստից խոսում են, ինքը ձեթ ծախող ա, կարագ ծախող չի …

Samvel Akeqsanyan

Գեներալ Սարոյանի հետ մեր հարաբերությունները շատ լավ ա, եթե դուք չխառնեք, մեր հարաբերությունները շատ լավ կըլնի: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը՝ անդրադառնալով մամուլի տեղեկություններին, որ իր եւ ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի հարաբերությունները լարվել են:

Դիտարկմանը, թե նախօրեին Սեյրան Սարոյանը ամոթանք էր տվել ապրանքները թանկացնողներին, ասելով՝ «գետինը մտնեն, խիղճ չունեն», Սամվել Ալեքսանյանն արձագանքեց. «Ճիշտ ա ասում, ով որ թանկացնում է, գեներալը ճիշտ ա ասում»:

Այդ ընթացքում լրագրողներին մոտեցավ ինքը՝ Սեյրան Սարոյանը, որը ծիծաղելով ասաց. «Ստից խոսում են, ինքը ձեթ ծախող ա, կարագ ծախող չի, խառնել եք տեղերը»:

Spread the love