Վենդետա՞. Փոխմարզպետի որդու սպանությունից մեկ տարի անց Նորատուսում լարվածությունը դեռ պահպանվում է

- in Մամուլ
Atrchanak

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդու՝ Հայկ Հակոբյանի սպանությունից մոտ մեկ տարի անց Նորատուս գյուղում դեռ լարվածությունը պահպանվում է: Նրա սպանության մեջ մեղադրվում է 20-ամյա Մե¬խակ Հարությունյանը:

Օրերս Նորատուսում հրկիզել են Հարությունյանի բարեկամին պատկանող բեռնատար մեքենան: Սպանված Հայկ Հակոբյանը նորատուսցի Ալիկ և Արա Բանդուրյանների մորեղբոր որդին է, և վենդետայի վարկածը չի բացառվում: Արա Բանդուրյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ առնչություն ունեն Նորատուսում սպանությունից հետո տեղի ունեցող դեպքերի հետ: «Մենք ընդհանրապես կապ չունենք նման խուժան բաների հետ, անողներին էլ չենք ողջունում»,- այսպես պատասխանեց Արա Բանդուրյանը»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20