Վիգեն Սարգսյանն իր պահվածքով ու գործելաոճով Գևորգ Կոստանյանին է հիշեցնում. բոլորին վերևից է նայում

- in Մամուլ
Vigen Sargsyan

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ Հայկազ Բաղմանյանը Սերժ Սարգսյանի հրամանագրով երեկ ազատվեց զբաղեցրած պաշտոնից: Այս լուրը շատերի կողմից ոգևորությամբ ընդունվեց:

Բայց կատարվածում ուշագրավ երկու բան կար, որ նախ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարեց, թե Բաղմանյանը զորացրվելու դիմում ներկայացրել է իր հորդորով, քանի որ չի կատարել աշխատանքային պայմանավորվածությունները:

Անկեղծ ասած՝ ցանկալի կլիներ, որ ՀՀ Պնախարարն առավել զուսպ լիներ իր խոսքերում, քանի որ դժվար է պատկերացնել, թե ինչպես է երիտասարդ նախարարը Սերժ Սարգսյանի մարտական ընկերոջը բանակից հեռանալու հորդոր ներկայացնում:

Եվ երկրորդ՝ եթե, այնուամենայնիվ, բանակային կարգուկանոնը թելադրում էր այդպիսի կոշտ հայտարարության անհրաժեշտություն, ապա դրանից հետո պետք է իրավական գործողություններ հետևեին: Բնականաբար, քրգործ չի հարուցվելու:

Իսկ ընդհանուր առմամբ, նկատենք, որ Վիգեն Սարգսյանն իր պահվածքով ու գործելաոճով հիշեցնում է պաշտոնից հրաժարական տված ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին. բոլորին նայում է վերևից, կասկածամտորեն»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20