Տարեկան մինչև 650 հազար մարդ է մահանում գրիպի հետ կապված հիվանդություններից. ԱՀԿ

- in Առողջություն
grip

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վերանայել է սեզոնային գրիպի հետ կապված շնչառական հիվանդություններից մահացության վերաբերյալ տվյալներն աճի ուղղությամբ։ Համաձայն փորձագետների նոր գնահատականների՝ նման հիվանդություններից տարեկան մահանում է մինչև 650 հազար մարդ, այլ ոչ թե 500 հազար, ինչպես կարծում էին նախկինում։

Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ԱՄՆ դաշնային կենտրոնի տվյալներով՝ մահվան դեպքերի մեծ մասը բաժին է ընկնում 75 տարեկանից բարձր տարիքի մարդկանց, ինչպես նաև մոլորակի ամենաաղքատ բնակչությանը։ Գրիպից մահացության տեսանկյունից ամենավտանգավոր տարածաշրջանը համարվում է Սահարային հարավ գտնվող աֆրիկյան տարածաշրջանը, որին հաջրդում է Արևելյան Միջերկրածովյան գոտին և Հարավարևելյան Ասիան։

Հրապարակված տվյալները խոսում են գրիպի՝ աշխարհի համար ունեցած տնտեսական ու սոցիալական վիթխարի գնի մասին։ ԱՀԿ-ի արտակարգ իրավիճակների ծրագրերի տնօրեն Փիթեր Սալամի խոսքով՝ բոլոր երկրները, ինչպես աղքատ, այնպես էլ հարուստ, պետք է միասին աշխատեն գրիպի բռնկումների նկատմամբ վերահսկողություն սահմանելու ուղղությամբ։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20