Տաք թեյի անսպասելի օգտակար հատկություն

Apaga axjik

Ամերիկացի գիտնականները հայտնում են, որ տաք թեյի ամենօրյա օգտագործումը կապված է գլաուկոմայի (տեսանյարդի հիվանդություն) զարգացման հավանականությունը 74 տոկոսով կրճատելու հետ՝ համեմատած այլ՝ ոչ ալկոհոլային ըմպելիքների օգտագործման հետ։ Հետազոտությունը հրապարակվել է British Journal of Ophthalmology-ում։

Image result for drinking tea

Սուրճի (կոֆեինով և առանց), սառը թեյի և այլ ոչ ալկոհոլային ըմպելիքների օգտագործումը ոչ մի կերպ կապված չէ գլաուկոմայի զարգացման հավանականության հետ։ Հիվանդության զարգացման վրա ծխելու և դիաբետի ազդեցության ուսումնասիրությունից հետո գիտնականները պարզել են, որ տաք թեյի ամենօրյա օգտագործումը կապված է գլաուկոմայի առաջացման ռիսկի կրճատման հետ։ Անսպասելի օգտակար հատկության հայտնաբերման հարցում նրանց օգնել են հետազոտությունները։

Գլաուկոման առաջանում է ներակնային ճնշման բարձրացման պատճառով, որը հանգեցնում է տեսողական նյարդի վնասման։ Հիվանդությունը հանդիսանում է ողջ աշխարհում կուրության առաջնային պատճառներից մեկը։ Աշխարհում գլաուկոմա ախտորոշմամբ 57.5 մլն մարդ կա։

Spread the love