«Քեֆչիները». Եվրոպացիներին շատ է դուր եկել Ծառուկյանի հյուրասիրությունը, վաղն էլ են գալու

- in Մամուլ
Gagik Carukyan

«Ժամանակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 15-ին «Փարավոն» ռեստորանային համալիրում ԲՀԿ վերնախավը՝ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, ընդունելու է Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմատորների դաշինքի պատվիրակությանը:

Հանդիպման թեման լինելու է Հայաստանի և ԵՄ-ի միջև ստորագրված համապարփակ և ընդլայնված համաձայնագիրը և դրանով ստանձնած պարտավորությունների իրականացնումը:

Բայց սա միայն պաշտոնապես: Ասում են, որ եվրոպացիներին այնքան է դուր եկել Ծառուկյանի հյուրասիրությունը, որ նրանք գրեթե երեք ամիսը մեկ առիթ են գտնում Հայաստանում լինելու համար»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20