Օդի ջերմաստիճանի փոփոխությունը երկրաշարժի նախանշան չէ

- in Պաշտոնական
gagik-surenyan

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ ՍուրենյանըFacebook-ի իր էջում ի պատասխան առանձին հարցումների, հայտնում է, որ 1988 թ. դեկտեմբերի 7-ին Երևանում օդի ջերմաստիճանը հասել է +16, Իջևանում +19, Կապանում +21, աստիճանի։Բայց դա կապ չունի երկրաշարժի հետ, պարզապես համընկել է։ Այս հանգամանքով է պայմանավորված, որ ձմռանը երբ եղանակը տաքանում է, մարդկանց մեջ առաջանում է մտավախություն, որ երկրաշարժ կլինի։

Բազմաթիվ դեպքեր են եղել, երբ դեկտեմբերին Երևանում օդի ջերմաստիճանը հասել է +15․․․+16 աստիճանի, սակայն երկրաշարժ չի եղել։

Օդի ջերմաստիճանի փոփոխությունը երկրաշարժի նախանշան չէ։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20