«Օկուպացիա». ՌԴ սահմանապահները թույլ չեն տալիս շինաշխատանքներ կատարել

- in Մամուլ
Rus zinvor

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված, սակայն չզեկուցվող հարցերի թվում մի ուշագրավ նախագիծ կա: Նախագծով առաջարկվում է գնման մի պայմանագիր դադարեցնել:

Իսկ այդ պայմանագրով նախատեսվում էին Սյունիքի մարզում Երևան-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոմայրուղու 379-200 կմ երկարությամբ հատվածում Արաքս գետի ափի շուրջ 40 մետր երկարությամբ հատվածի վթարային վիճակի վերացման աշխատանքների նախապատրաստական բոլոր փուլերը:

Սակայն այս շինաշխատանքները անհնարին են դարձել, քանի որ, ըստ կառավարությունում ներկայացված հիմնավորման, վերոնշյալ հատվածը Արաքս գետով սահմանակից է Իրանին, և մեր ափամերձ տարածքները հսկվում է ՌԴ-ի 2393 սահմանապահ զորամասի կողմից: Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով. «Սա օկուպացիայի փաստը հաստատող ապացույց է: Հանձինս Սերժ Սարգսյանի՝ Հայաստանի կառավարությունը ՀՀ ինքնիշխանությունը զիջել է ՌԴ-ին»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20