Ֆլորիդայում խարդախ ամուսնական սխեմա է բացահայտվել

hambuyr-axjik

ԱՄՆ իշխանությունները հայտարարել են խարդախ ամուսնական սխեմայի բացահայտման մասին: Ամուսնությունները գրանցել են ԱՄՆ քաղաքացիների և նախկին ԽՍՀՄ երկրներից գնացածների միջև:

Ձևական ամուսնանալ ցանկացողներն ամերիկացիներին առաջարկել են 20 000 դոլար միությունը ձևակերպելու համար, որն օտարերկրացիներին հնարավորություն է տվել ԱՄՆ-ում բնակության իրավունք ստանալ: Այս մասին հայտնում է Florida Today պարբերականը:

Հետաքննիչները հայնել են, որ առնվազն 100 մարդ ամուսնացել է ընկերության միջոցով, որի բազան Ֆլորիդա նահանգում է և այնտեղ գրանցված է 2015 թ.:

Ֆլորիդայի ոստիկանությունը ձերբակալել է 9 կասկածյալի: Նրանցից երկուսը խոստովանել է իր մեղքը: Նահանգի օրենքներով՝ ամուսնական խաբեությունները պատժվում են մինչև 5 տարվա ազատազրկմամբ և 250 000 դոլար տուգանքով:

Spread the love