ԱԱԾ պաշտոնյան՝ հանցագործ. ներգրավված են նրա մայրն ու քույրը

- in Մամուլ
aac

«Ժամանակ» թերթը գրում է. «Անցած տարի Գորիսի մի շարք քաղաքացիներ շատ պատահաբար հայտնաբերել են, որ իրենք հանդիսանում են «Կամուրջ» վարկային կազմակերպությունից վերցված վարկերի երաշխավորներ, որոշ դեպքերում՝ անգամ վարկառու:

Նրանց անուններով վարկեր են ձեւակերպված, որը չմարելու արդյունքում մարդկանց բնակարանները, գույքը հայտնվել է կալանքի տակ։

Այս ուշագրավ հանցագործությունը ունի բազմաթիվ դրվագներ, իսկ առանցքային խաղացողները՝ իրական վարկառուները ոչ ավել, ոչ պակաս Ազգային անվտանգության ծառայության Սյունքիի մարզային վարչության Գորիսի բաժնի պետ Կարեն Ջավահիրյանի մայրն է՝ Արաքսյա Ղասումյանը եւ քույրը՝ Քնարիկ Ջավահիրյանը։

Այս փաստերով քրեական գործ է հարուցվել, սակայն քննիչի որոշմամբ գործը կարճվել է: Մեր տեղեկություններով՝ քննվում է գործի միայն այն մասը, որը վերաբերում է համայնքների ղեկավարներին, որոնք կեղծ տեղեկանքներ են տրամադրել վարկառուներին»:

Spread the love