Աբովյան երկդարյա գյուղական համայնքը

- in Հասարակություն

Արարատի մարզի Աբովյան գյուղի առաջին բնակիչները եկել են Մուշից, Մոկսից, Իկդիրից, Վանից, Սալմաստից գաղթած հայեր, որոնք էլ հիմնել են գյուղը 1828թ-ին: 1915-1918 թթ. Բռնագաղթված մարդիկ իրենց բնակությունը հաստատել են այս գյուղում: Հիմնական բնակիչները եղել են Արևմտյան Հայաստանից` Մոկսից, Թիմարից, Բիթլիսից և Հայոց Ձորի Նոր գյուղից:

Հետագայում 1939 թ.-ին բնակություն են հաստատել Մարտունու շրջանի Թազա գյուղից եկած մարդիկ, 1942թ-ին բնակություն են հաստատել քրդերըերեք տնտեսություն, 1946 թ.-ին Պարսկաստանից՝ հայրենադարձները: Այսպիսով գյուղը համալրվել և դարձել է 361 տնտեսություն: Գյուղի սկզբնական անունը եղել է Ղռ Աղբաշ, հետո վերանվանվել է Վերին Աղբաշ (Ղամառլուի շրջան ): 1941 թ.-ին հայրենական մեծ պատերազմ են մեկնել գյուղից շուրջ վաթսուն տղամարդ, որոնցից 19-ը իրենց կյանքն են զոհել հայրենիքի պաշտպանության համար: Գյուղի կենտրոնում 1948 թ.-ին կառուցված աղբյուր-հուշարձանը հավերժացնում է նրանց հիշատակը: 1949թ-ի գյուղական խորհրդի որոշմամբ գյուղը անվանվել է հայ մեծ գրող Խաչատուր Աբովյանի անունով:

1973 թ.-ից մինչ օրս գյուղում գործում է միջնակարգ դպրոցը: 1988-1989 թթ. Քրդերը ինքնակամ հեռացել են գյուղից և բնակություն հաստատել Կրասնոդարի մարզում: Հենց այդ ժամանակ էլ գյուղը նորից է համալրվել փախստականներով, որոնք եկել են Գետաշենից … Արցախյան պատերազմին մասնակցել են գյուղի տղամարդկանց շուրջ 50 տոկոսը, ռազմի դաշտում զոհվել են Աբովյան գյուղի երկու երիտասարդներ:

Այսօր համայնքում իրականացվող աշխատանքները, համայնքապետարանի աշխատակազմի հետ միասին ղեկավարում է 1956 թ. Աբովյան գյուղում ծնված Ավետիք Հարությունյանը: 1978 թ. ավարտել է Լուսակերտի Սովխոզ տեխնիկումը, 1985 թ. Երևանի Գյուղատնտեսական ինստիտուտը: Աշխատանքային գործունեությունը սկսել է 1978 թ. Բարձրաշենի թրչնաբուծական ֆաբրիկայից, 1984-89 թթ. աշխատանքի է անցել ՀՀ ՆԳՆ Արտաշատի պահպանության բաժնում, այնուհետև պետավտոտեսչությունում: 2005-2006 թթ. Երևան քաղաքի քաղաքապետարանի «Ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենն է եղել: 2012 թ. ընտրվել և մինչ օրս ղեկավարում է ՀՀ Արարատի մարզի Աբովյան համայնքը:

Համայնքում իրականացվող աշխատանքների, խնդիրների և առաջիկա ծրագրերի մասին զրուցեցինք Ավետիք Հարությունյանի հետ:

Պարոն Հարությունյան, համայնքի բնակչությունն այսօր, հիմնականում, ինչո՞վ է զբաղվում, Ձեր ղեկավարած ժամանակահատվածում, ի՞նչ կարևոր աշխատանքներ են կատարվել համայնքում, որոնք թեթևացրել են բնակչության հոգսը:

Մեր համայնքում այսօր բնակվում է 1650 բնակիչ, մեծամասնությունը՝ հիմնականում զբաղվում է բանջարաբուծությամբ, պտղաբուծությամբ և անասնապահությամբ: Համայնքի համար նախագծվել է գլխավոր հատակագիծ՝ համայնքի բյուջեյի ծախսերով: Չգազաֆիկացված բոլոր փողոցները գազաֆիկացվել են՝ համայնքային բյուջեյի հաշվին: Փոխվել է խմելու ջրի ընդհանուր ցանցը, որի արդյունքում համայնքն այսօր ունի 24 ժամյա խմելու ջուր: Անցկացվել է համայնքի կենտրոնական ճանապարհի արտաքին լուսավորություն, շուրջ 2 կմ: Կառուցվել է երկու փողոցների անցուղի և ոռոգման ջրագիծ: Ներկայումս համայնքի կենտրոնական ճանապարհի 1,5կմ երկարությամբ ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում: Վերանորոգվել և գազաֆիկացվել է գյուղապետարանի վարչական շենքը , կառուցվել է սան. հանգույց, անցկացվել է ընդհանուր ջեռուցման համակարգ, ձեռք է բերվել գույք և համակարգիչներ: Գյուղի գերեզմանատան մոտ տեղադրվել է հանգստի քար, վերանորոգվել է գերեզմանատան ճաղավանդակները և ընդլայնվել է տարածքը:

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի և համայնքի բյուջեյի միջոցներով սկսել են համայնքային մանկապարտեզի կառուցման աշխատանքները, նախատեսվել է կառուցել երկհարկանի մանկապարտեզի շենք, որը գյուղի համար խիստ կարևոր է:

Բնակչության ազատ ժամանակը, ինչպե՞ս է կազմակերպվում /կրթություն, մշակույթ, մարզական կյանք/, համայնքապետարանը աջակցո՞ւմ է կազմակերպվող միրոցառումներին, բնակչությանը:

Մշակույթի տան շինարարական աշխատանքների ավարտից հետո համայնքապետարանը տրամադրել է խաղասենյակ, որտեղ համայնքի բնակիչները անցկացնում են իրենց ազատ ժամանակը և հանգիստը: Մշակույթի տունը ունի նաև շախմատի սենյակ, որտեղ դասերից հետո համայնքի երեխաները անվճար պարարմունքների են մասնակցումշախմատի խմբակում: Մշակույթի տանը գործում է նաև համայնքային պարի խումբը:

2013թ. կառուցվեց է Աբովյանի միջն.դպրոցին կից նախակրթարան`երկու խմբից: Համայնքում ձևավորվել է մի շարք ավանդույթներ՝ ամեն տարի այդ օրը ես և համայնքապետարանի աշխատակազմը նախակրթարանի երեխաների համար կազմակերպում ենք էքսկուրսիա՝ այց Երևանի տիկնիկային թատրոն, այնուհետո ,,Գրանդ Քենդի,, պոնչիկանոց, ապա մանկական այգի՝ որտեղ երեխաները ուրախ օր են անցկացնում: Ամեն տարի մարտի 8-ը հաճելի օր է դառնում դպրոցի ուսուցիչների, բուժաշխատողների և գյուղապետարանի աշխատակիցների համար՝ շնորհավորանքներով, նվիրած գեղեցիկ նվերներով: Ապրիլի 24-ին, մայիսի 9-ին և սեպտեմբերի 21-ին գյուղապետարանի բակում խաչքար- հուշարձանի մոտ կազմակերպվում է միջոցառումներ վերոհիշյալ տարելիցի և տոների առթիվ: Վերջին զանգին շնորհավորում ենք ավարտական դասարանի երեխաներին, ծնողներին և ուսուցիչներին, նրանց տրամադրում ենք դրամական օգնություն՝ միջոցառումը հետաքրքիր կազմակերպելու համար:

Հունիսի մեկին՝ երեխաների պաշտպանության օրվա առթիվ կազմակերպում է միջոցառում գյուղապետարանի բակում: Երեխաներին ուրախացնելու համար հրավիրվում են հեքիաթի հերոսներ, բաժանվում են քաղցրավենիքներ: Ամեն տարի Ամանորի նախօրյակին համայնքի ղեկավարը համայնքապետարանի բակում կազմակերպում է միջոցառում երեխաների համար: Նրանց հյուր են գալիս կենդանի հերոսները, ձմեռ պապը և ձյունանուշը: Վերջում բաժանվում են քաղցրավենիքի տոպրակներ: Գիտելիքի օրվա առթիվ դպրոցի երեխաներին, նվիրում ենք պայուսակներ և գրենական պիտույքներ: Գրենական պիտույքներ ենք նվիրում նաև նախակրթարանի սաներին:

Հոկտեմբերի մեկին՝ տարեցների միջազգային օրվա առթիվ՝ այցելելում ենք 80 և ավելի տարիք ունեցող տարեցներին անձամբ, յուրաքանչյուրին տրամադրելով դրամական օգնություն, ցանկանալով քաջ առողջություն: Դրամական աջակցություն էտրամադրվում համայնքում նոր ծնվող երեխաների ծնողներին, հանգուցյալների և սոցիալապես անապահով ընտանիքներին:

Բարեկարգվել է մշակույթի տան հարակից այգին, տեղադրվել են թվով ութ կառուսելներ , տարածքը ցանկապատվել է , կատարվել են հարթեցման և սալիկապատման աշխատանքներ: Առողջ ապրելակերպի համար համայնքային այգում տեղադրվել է մարզագույք, կառուցվել է ֆուտբոլի և վոլեյբոլի մարզահրապարակ:

Վերանորոգվել է մշակույթի տունը, մշակույթի տան հարակից բակը ասֆալտապատվել է 6000000 դրամ գումարով և գնվել է 4000000 դրամի գույք:

Ինչպիսի՞առաջնային խնդիրներ կան համայնքում ծառացած, որոնք հրատապ լուծումներ են պահանջում: Ինչպե՞ս եք տեսնում դրանց լուծումները:

Կցանկանայի մեր դպրոցը տեսնել բարեկարգ վիճակում, քանի որ դպրոցի մարզադահլիճը և միջոցառումների դահլիճը գտնվում են շատ անմխիթար վիճակում, չկա հանդերձարան և սանհանգույց, ինչպես նաև ընդհանուր ջեռուցման համակարգ:

Գյուղատնտեսության հետ կապված մեր հիմնական խնդիրներից մեկը՝ մնում է ոռոգման ցանցի բարեկարգումն ու կառուցումը:

Ի՞նչ ծրագրեր և համագործակցություններ պետք է իրականացնեք առաջիկայում:

Առաջնային է համայնքի երկրորդական փողոցների արտաքին լուսավորության անցկացումը, երկրորդական փողոցների խճապատում, արեգակնային էներգոխնայող համակարգի ձեռք բերում, կենտրոնական ճանապարհի երկու կանգառների ձեռք բերում, հանդիսությունների սրահի կառուցում:

Ի՞նչ կցանկանաք ավելացնել:

Առաջիկա տարիների ընթացքում կցանկանայի տեսնել Լեռնային Ղարաբաղի հանրապետության հարցի վերջնական դրական լուծում, Հայաստանը տեսնլ բարեկեցիկ, զարգացած և հզոր երկիր:

Մանվել Կիրակոսյան

aparan

Spread the love