Աղստև գետի ափին կենդանիների կողմից հոշոտված կնոջ դի է հայտնաբերվել – Լուսանկարներ

diak

Իջևան-Ճամբարակ ավտոճանապարհի հարևանությամբ հոսող Աղստև գետի ափին նոյեմբերի 11-ին հայտնաբերվել է միջահասակ, սպիտակամաշկ, 30-35 տարեկան կնոջ դի:

Ինչպես տեղեկացրին ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, կնոջ դին կենդանիների կողմից հոշոտված էր: ՀՀ ոստիկանությունը հորդորում է կնոջ ինքնության վերաբերյալ տեղեկություն ունեցողներին դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02:

Spread the love