Ամենաշատ խախտումները թույլ են տալիս դեսպանատների, նախագահականի ու ՊՆ-ի մեքենաները

- in Սոցիալական
avtoner

Հայաստանում ճանապարհային երթևեկության կանոնները հիմնականում խախատում են ՊՆ-ի, նախագահականի ու դիվանագիտական համարներով մեքենաները։ Այսօր ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեցին «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամները։

«Կլինեն տրանզիտ համարներով, կլինեն արտասահմանյան տարբեր երկրների, պարսկական և այլն, դիտավորյալ, արագաչափերը հաշվելով, հազարավոր դրամների խախտումներ անելով գալիս են, նույնը տարածվում է քաղաք մտնելուց: Եթե մարդիկ անպատժելիություն են զգում, դառնում են անկառավարելի, իրենք իրենց էլ սկի չեն կառավարում: Բազմիցս այս մասին բարձրաձայնել ենք, ձևերն էլ ենք ասել՝ ոնց կարելի է անել: Էդ ինչի՞ ճանապարհային ոստիկանությունը կարող է կանգնեցնել 5 րոպե ժամանակն անցած ԱՊՊԱ չանցած մեքենային և 100 հազար դրամ տուգանել նրան և չի կարող մյուսներին տուգանել, ուրեմն մոնիտորներով համալրեք բոլոր ճանապարհային ոստիկանության մեքենաները և այն մեքենաները, որոնք խախտումներ են կատարում, դրանց դեմը առեք: Չեմ հավատում, որ իրենք չգիտեն ոնց անեն, ձևերն էլ ենք ասել»,-ասաց նախաձեռնության անդամ Արսեն Պետրոսյանը։

Spread the love