ԱՄՆ դեսպանատունը կշարունակի հերթագրված քաղաքացիներին տրամադրել անձնագրային և վիզային ծառայություններ

USA despanatun

ԱՄՆ դեսպանատունը կշարունակի հերթագրված քաղաքացիներին տրամադրել անձնագրային և վիզային ծառայություններ, տեղեկացնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից։

«Այս պահի դրությամբ՝ Կոնգրեսի հատկացումների դադարի ժամանակահատվածում, ԱՄՆ դեսպանատունը կշարունակի հերթագրված քաղաքացիներին տրամադրել անձնագրային և վիզային ծառայություններ՝ այնքանով, ինչքանով թույլատրված է», – ասված է հաղորդագրությունում։

Նշվում է նաև, որ Facebook-յան էջը չի թարմացվի մինչև ԱՄՆ կառավարության գործունեության լիարժեք վերականգնումը՝ մինչ այդ ներկայացնելով միայն արտակարգ իրավիճակներին և անվտանգությանն առնչվող տեղեկություններ:

Spread the love