ԱՄՆ-ը կմնա Սիրիայում մինչ ԴԱԻՇ-ի լիարժեք ջախջախումը

DAISH

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, ելույթ ունենալով Ստենֆորդի համալսարանում, անվանել է Սիրիայում Վաշինգտոնի 5 գլխավոր նպատակները։

Պետդեպի ղեկավարը նշել է, որ ԱՄՆ-ը Սիրիայում մտադիր է լիովին ոչնչացնել ԴԱԻՇ խմբավորումը, կարգավորել հակամարտությունը ՄԱԿ-ի հովանու ներքո՝ Ժնևյան գործընթացի շրջանակում, հասնել Իրանի ազդեցության նվազեցման, հասնել փախստականների կամավոր վերադարձի համար պայմանների ստեղծման և մաքրել երկիրը զանգվածային ոչնչացման զենքից։

«Թրամփի վարչակազմն այդ նպատակներին հասնելու համար նոր ռազմավարություն է իրագործում։ Այն հիմնականում կայանում է դիվանագիտական գործողությունների ընդլայնման մեջ՝ կապված շարունակվող ռազմական հաջողությունների հետ»,-հայտարարել է Թիլերսոնը։

Պետքարտուղարը նշել է, որ Սիրիայում ԴԱԻՇ-ի խալիֆայությունը ոչնչացված է, սակայն խմբավորմանը դեռևս վերջնական պարտություն չի հասցվել։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը կպահպանի ռազմական ներկայությունը Սիրիայում, որը կենտրոնացած է ԴԱԻՇ-ի վերածնունդ թույլ չտալու վրա։

Spread the love