Այդ 2-3 հոգու կյանքի ուրախությունը իշխող համակարգին քծնելն է

- in Մշակույթ
Film

Դերասան, հումորիստ Հայկ Մարությանը ֆեսբուքյան իր էջում անդրադարձել է «Սուպեր մամա-2» ֆիլմի շուրջ առաջացած աղմուկին:

«Վերջապես համացանցը գրեթե մաքրեցինք «Սուպեր Մամա 2» ֆիլմի ապօրինի տարածումից և ժամանակ ունեմ անրադառնալու այդ օրերին: 2-3 հոգի` օգտվելով մեր խառը վիճակից, փորձեցին վիրավորելով ցեխ շպրտել (այլ ոչ թե քննադատել, հենց ցեխ շպրտել) մեր ֆիլմի և ստեղծագործական անձնակազմի վրա (հպարտությամբ նշեմ, որ աշխատել եմ Հայստանի լավագույն կինոմասնագետների հետ):

Ճիշտ է ժողովուրդը միանգամից արժանի պատասխան տվեց և տեղը դրեց դրանց, բայց քանի որ ես և մարդկանց 99% չենք ճանաչում իրանց, ընկերներիս խնդրեցի ուսումնասիրել, թե ովքեր են դրանք և ինչով են զբաղված Ուզում եմ հանրությանը ներկայացնել հետազոտությունների արդյունքները Այդ 2-3 հոգին իրենց կյանքում ոչ մի բանի չհասած լուզերներ են և իրենց կյանքի ուրախությունը կայանում է իշխող համակարգին քծնելու մեջ: Ասեմ ավելին, իրենք իրենց ժողովրդից մշտապես բարձր են դասում: Բնականաբար սրանք ատում են յուրաքանչյուր անկախ մարդու հաջողված աշխատանքը: Եվ միայն այն միտքը որ մարդկանց մեծամասնությանը դուր է եկել մեր ֆիլմը` իրենց արդեն սպանում է:

Միայն այն միտքը որ 300.000-ից ավել հանդիսատես (նոր բացարձակ ռեկորդ) եկել է կինոթատրոններ և ուրախացել էիրենց սպանում է, այն միտքը որ տասնյակ քաղաքներում և գյուղերում մարդիկ մեր սարքած ժամանակավոր կինոթատրոններում եկել դիտել և լիաթոք ուրախացել են իրենց սպանում է: Այն որ բոլոր ցուցադրությունների վերջում դահլիճներում միշտ բուռն ծափահարություններ էին հնչումայդ միտքը իրենց սպանում է: Այն որ սահմանամերձ գյուղերում մարդկանց հիշել են (անկեղծ, այլ ոչ ընտրություններից առաջ), հարգել են, ազատ ցուցադրել են ֆիլմը, եվ մարդիկ մի փոքր էլ հաճույք են ստացել կյանքիցայդ միտքը իրենց սպանում է: Եվ ընդհանրապես երբ հայ ժողովուրդը ուղղակի ուրախ է , այդ միտքը իրենց սպանում է:

Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները ես խոստանում եմ, որ մենք շարունակելու ենք մեր գործունեությունը ավելի եռանդով և ավելի ինտենսիվ, քանի որ մեզ համար չկա ավելի մեծ երջանկություն, քան տեսնել մեր հայ ժողովուրդի ուրախությունն ու ժպիտը: Հայեեեր առաաաաջ !!!!!!»:

Spread the love