Աշտարակում երիտասարդների միջև վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

danakaharutyun

Ոստիկանության Աշտարակի բաժնում հունվարի 8-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ դանակահարված տղամարդ են տեղափոխել:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հետ կապի և լրատվության վարչությունից՝ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 22.15-ի սահմաններում Աշտարակի Տիգրան Մեծի փողոցի թիվ 22/Բ շենքի հարևանությամբ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 1997 թվականին ծնված Գուրգեն Զ.-ն սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է 1995 թվականին ծնված Գագիկ Հ.-ի գոտկային հատվածին` պատճառելով վնասվածք:

Նույն օրը, ժամը 00.50-ին, Տիգրան Մեծի փողոցից Գուրգեն Զ.-ն բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է քննություն:

Spread the love