Արմեն Սարգսյանը Լոնդոնի ռեստորաններից մեկում ունի հատուկ սեղան, որի «բրոնյան» 20 հազար եվրո է

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ՀՀ նոր նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը Լոնդոնի լավագույն ռեստորաններից մեկում ունի հատուկ սեղան, որը բացառապես նրան է սպասարկում, պահվում է միայն նրա հանդիպումների համար:

Իր բիզնես-գործնական, քաղաքական-աշխատանքային հանդիպումները Արմեն Սարգսյանն անցկացնում է հենց այդ սեղանի շուրջը` օգտակարը համակցելով հաճելիի հետ. «չար լեզուներն» ասում են նաև, թե միայն սեղանի «բրոնյան» արժե ամսական քսան հազար եվրո»:

Spread the love