zenq

Վիտյա Այվազյանը և Գեղազնիկ Միքայելյանը տարբեր դերակատարություն ունեին համազգային շարժման մեջ: ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետն ավարտած Վիտյա Այվազյանը 1988 թվականին աշխատում էր «Լազուր» արտադրական միավորումում, ուր կազմակերպել և ղեկավարել է «Ղարաբաղ» կոմիտեն։

Վիտյան 1989 թվականից ՀՀՇ անդամ էր, 1989 թվականի հունվարի 7-ին ակտիվ քաղաքական և ազգային-ազատագրական պայքարի կոչերի համար ձերբակալվել է և շուրջ մեկ ամիս պահվել Նուբարաշենի բանտում։ 1990 թվականին ընտրվել է ՀՀ ԳԽ պատգամավոր: Չաուշը զենքի մարդ էր, ակտիվորեն մասնակցել է ՀՀ արևելյան սահմանների պաշտպանությանը, Կոռնիձորի, Երասխի, Ոսկեպարի ինքնապաշտպանության ակտիվ կազմակերպիչներից մեկն է, ՀՀՇ-ի իշխանության գալուց հետո ձեռնամուխ էր եղել Հայաստանի զինված ուժերի ձևավորման աշխատանքներին:

Վիտյա Այվազյանը և Գեղազնիկ Միքայելյանը մեծ հեղինակություն ունեին ՀՀՇ-ում և ազատամարտիկների շրջանում և պատահական չէ, որ 1990-ի օգոստոսի 29-ին հենց նրանք ուղարկեցին ՀԱԲ շտաբ բանակցությունների, երբ վերջինս հրաժարվեց ենթարկվել օրինական իշխանություններին և որոշեց դիմադրել: Վիտյան և Չաուշն այդ օրը ներկայացնում էին Հայաստանի օրինական իշխանություններին, սակայն նրանք այդպես էլ չհասցրեցին երկխոսության մեջ մտնել ՀԱԲ զինյալների հետսպանվելով զինված խմբավորման շտաբի մոտ: Պաշտոնական վարկածի համաձայն դավադիր կրակոցներն արձակվել էին ՀԱԲ-ի շտաբից. ինքնակոչ բանակն, ի վերջո, զինաթափեց, խմբավորման ղեկավարները ձերբակալվեցին: ՀԱԲ ղեկավարները մինչև վերջ պնդեցին, թե Վիտյայի և Գեղազնիկի վրա արձակված կրակոցների հետ առնչություն չունեն:

Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության հեղինակության անկմանը զուգահեռ շրջանառության մեջ դրվեց, ըստ էության, անհեթեթ մի վարկած, ըստ որիԱյվազյանը և Միքայելյանը դարձել են ՀՀՇ-ի դավադրության զոհը, որպեսզի մոտիվացվի ՀԱԲ-ի զինաթափումը: Այս վարկածը քննադատության չի դիմանում, որովհետև ՀԱԲ-ի վնասազերծման գլխավոր մոտիվն այն էր, որ նա չէր ենթարկվում ժողովրդի կողմից ընտրված օրինական իշխանությանն և ՀՀՇ-ն, ըստ էության, հնարածին մոտիվների անհրաժեշտություն չուներ: Իհարկե, չի կարելի անտեսել երրորդ վարկածը: Չնայած այն հանգամանքին, որ 1990թ-ի օգոստոսի 4-ին Հայաստանում տապալվել էր կոմունիստական իշխանությունը Հայաստանում դեռ պահպանվում էր Մոսկվայի, ՊԱԿ-ի ազդեցությունը:

Չի բացառվում, որ օգոստոսի 29-ի արյունոտ միջադեպը հրահրել էր հենց ՄոսկվանՀայաստանում քաղաքացիական պատերազմ հրահրելու նպատակով: Բարեբախտաբար, Հայաստանի իշխանությունների և հասարակության հասունության շնորհիվ հնարավոր եղավ կանխել դեպքերի անկախատեսելի ընթացքը: Հանձինս Վիտյա Այվազյանի և Գեղազնիկ Միքայելյանի համազգային շարժումը կորցրեց իր վառ անհատականություններին: Թե Վիտյան և թե Չաուշը կարող էին հերոսի մահով ընկնել թշնամու դեմ կռվում, բայց սպանվեցին հայրենադավ կրակոցներից, Երևանի կենտրոնում: 1988-90թթ-ին Վիտյա Այվազյանը և Գեղազնիկ Միքայելյանն անցել են հիրավի հերոսական ուղի: 1996-ին նրանց շնորհվեց Ազգային հերոսի կոչում:

Spread the love