Արտակարգ դեպք Երևանում՝ դպրոցականների մասնակցությամբ

danakaharutyun

Շենգավիթ վարչական շրջանում գտնվող դպրոցներից մեկում աշակերտների միջև վիճաբանություն է ծագել, ինչի ժամանակ տղաներից մեկը մյուսին մկրատով հարվածել է: Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն:

Թե ինչն է դպրոցականների միջև վիճաբանության պատճառ հանդիսացել առայժմ պարզել չհաջողվեց, սակայն մեզ հայտնի դարձավ, որ 14-ամյա մի տղա վնասվածք է ստացել ոտքի շրջանում, հասակակիցը մկրատով հարվածել է նրա ազդրին:

Տղան հիվանդանոց է տեղափոխվել:

Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Spread the love