Արցախում հակառակորդի կրակոցից զինվոր է զոհվել

Zinvor

Հունվարի 7-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Վաչե Նվերի Չիլինգարյանը:

Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ  դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Spread the love