Բանակում ամեն զոհի հետևում կա կոնկրետ մեղավոր, կոնկրետ պատասխանատու

- in Հասարակություն
nikol-pashinyan

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր, «ԵԼՔ» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

«Այս տարի Զինված ուժերում երկու զոհ ունենք․ թունավորում շմոլ գազից և հակառակորդի դիպուկահարի կրակոց։ Բանակի ու առաջնագծի վերազինման մասին դիֆերամբների ֆոնին՝ առավելևս սարսափելի է։

Դեռևս նախորդ տարեվերջին գրավոր դիմել եմ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանին, միջնորդելով, որ հանձնաժողով հրավիրվեն համապատասխան պաշտոնյաները և տեղի ունենա քննարկում՝ զոհերի վիճակագրության, դեպքերի քննության և դրանցից արված հետևությունների մասին։

Մենք թույլ չենք տալու, որ սա ուղղակի դառնա լրահոսի վերնագիր։ Ամեն զոհի հետևում կա կոնկրետ մեղավոր, կոնկրետ պատասխանատու և մենք պետք է գտնենք նրանց։ Սա է այս հրեշավոր լրահոսի առաջն առնելու տարբերակը»,- գրել է նա:

Այսօր Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ ժամը 13:20-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Վաչե Նվերի Չիլինգարյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20