Բենզինը նորից թանկացավ. Նոր գնաճ՝ ապրիլից հետո

- in Մամուլ
benzin

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում բենզինի և դիզվառելիքի գները նոր տարվա մեջ բարձրացան երկրորդ անգամ՝ ևս 10 դրամով: Եթե նախորդ բարձրացումը բացատրվում էր ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացմամբ, ապա այս նոր թանկացումը կարծես թե որևէ օբյեկտիվ հիմք չունի:

Հայաստանում բենզինի գնի աճը թե՛ եվրոյով, թե՛ հայկական դրամով եղել է աննախադեպ: Այսպես՝ առանց վերջին թանկացման, Հայաստանում բենզինի գինը մեկ տարում աճել է 100 դրամով կամ 30,3 տոկոսով, իսկ եվրոյով թանկացումը կազմել է մոտ 9 եվրոցենտ կամ 14 տոկոս: Վերջին օրերի թանկացումը կապված է բենզին վաճառող ընկերությունների կողմից իրենց եկամտի մարժան պահելու ցանկության հետ:

Որքան էլ տխուր լինի, սակայն փորձագետները պնդում են, որ ապրիլից հետո, երբ իշխանության մեջ դերաբաշխումը վերջնականապես ավարտվի, Հայաստանում նոր գնաճ տեղի կունենա»:

Please follow and like us:
18642