Բրիտանական խորհրդարանում գրանցվել է պոռնոկայքեր մուտքի 24 հազար փորձ

- in Հասարակություն
England Mec Britania

Բրիտանական խորհրդարանի համակարգչային ցանցում 2017 թվականի հունիսից հոկտեմբեր գրանցվել են պոռնոգրաֆիական նյութեր պարունակող կայքերին հասանելություն ստանալու ավելի քան 24 հազար փորձեր։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։

Նման տվյալներ են ստացվել խորհրդարանի երկու պալատների 8500 համակարգիչներից, որոնցից, օրենսդիրներից բացի, օգտվում են նաև նրանց օգնականները և տեխնիկական աշխատողները։ Տվյալներում հաշվարկված են նաև խորհրդարանի Wi-fi-ին միացած անձնական սարքերը։

Ինչպես պարբերականին հայտնել է օրենսդիրներից մեկը, բոլոր պոռնոկայքերը խորհրդարանում արգելափակված են և դրանց հասանելիություն ստանալու փորձերը (օրական մոտ 160 անգամ) հանդիսանում են պատահական։

Խորհրդարանականների ցանցային ակտիվության մասին տեղեկությունը հրապարակվել է այն բանից հետո, երբ բրիտանական կառավարության աշխատակազմի ղեկավար Դեմիեն Գրինը հայտնվել է սկանդալում՝ կապված նրա ծառայողական համակարգչում պոռնոգրաֆիական նյութերի հայտնաբերման հետ։ Քաղաքական գործիչը հրաժարական է տվել, սակայն հայտարարել, որ խորհրդարանական համակարգչում պոռնոգրաֆիա չի ներբեռնել և չի դիտել։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20