Գագիկ Հարությունյանին ցույց տվին իր տեղը

- in Մամուլ
Gagik Harutyunyan

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայտնի է դարձել, թե ՍԴ նախագահի պաշտոնը լքելուց հետո ինչ նոր պաշտոն է զբաղեցնելու Գագիկ Հարությունյանը:

«Ժամանակ»-ի՝ իշխանությանը մոտ կանգնած աղբյուրը տեղեկացնում է, որ նա նշանակվելու է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ: Ապրիլի 9-ից ուժի մեջ մտնող սահմանադրական փոփոխություններով նախատեսվում է, որ ստեղծվելու է 10 անդամից կազմված Բարձրագույն դատական խորհուրդ, «որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը»:

Այս խորհրդի անդամներն ընտրվում են հինգ տարի ժամկետով՝ առանց վերընտրվելու իրավունքի:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20