Գերեզմանափոս՝ գիրք արտադրողի համար

Armen Martirosyan

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը կարծիք է հայտնել, որ Հայաստանում գիրք տպագրելը ձեռնտու չէ, ու հիմա հայ հրատարակիչները նախընտրում են գրքերը տպագրել Թուրքիայում, Չինաստանում, քանի որ ներմուծված գրքից մաքսատուրք և ԱԱՀ չի գանձվում ՀՀ սահմանին: Մինչդեռ Հայաստանում գրքի տպագրության թղթի գնին ավելանում են նաև մաքսատուրքն ու ԱԱՀ-ն:

Ըստ Մարտիրոսյանի` դեռ 2017-ի նոյեմբերին մի խումբ հրատարակիչներ ստեղծել են «Հայգիրք» ասոցիացիան, նշված խնդրով դիմել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին: Սակայն իշխանությունները հրաժարվել են ընդառաջել հրատարակիչների առաջարկներին:

«Սեփական արտադրողի հերն անիծելու և արտասահմանցուն խրախուսելու միտումն ամեն ոլորտում կա: Դրսի ներդրողը պուպուշ է, ներսինը՝ ապո՞ւշ,- տարակուսել է Արմեն Մարտիրոսյանը՝ հավելելով,- սա գերեզմանափոս է սեփական արտադրողի համար»»:

Spread the love