Համազգային շարժման, արցախյան պատերազմի ամենալուսասվոր կերպարներից մեկն էր Թալինի Արեգ գյուղում ծնված Թաթուլ Կրպեյանը:

Համալսարանի չորրորդ կուրսում Թաթուլը միացել է համազգային շարժմանը։ 1990 թվականի սեպտեմբերին Թաթուլը մեկնեց Արցախ, որտեղ վիճակը շարունակում էր վատանալ։ Իր իսկ հիմնած ինքնապաշտպանական ջոկատով 1990 թվականի սեպտեմբերից մինչև 1991 թվականի մայիս ղեկավարել է Գետաշենի ենթաշրջանի (Գետաշեն-Մարտունաշեն) ինքնապաշտպանությունը՝ ընդդեմ ադրբեջանական զինված ուժերի և խորհրդային զորքերի։ Կրպեյանը այդժամ անգամ կարևորում էր ուսումը և այդ օրերին պատմություն էր դասավանդում Գետաշենի երկու դպրոցներում։

Գետաշենիցները մինչև այսօր կարոտով ու ակնածանքով են հիշում Թաթուլին, ով հաճախ էր հավաքում գյուղացիներին և ասում էր.«Ինչո՞ւ եք վախենում մահից։ Հողի համար ես հենց հիմա պատրաստ եմ մեռնելու։ Հողի, ազգի համար։ Ես ոչ մի անգամ չեմ գնա Երևանի օդանավակայանում իջնեմ, ասեմ՝ Գետաշենը հանձնեցի։ Ես այստեղ կմեռնեմ, այդ բանը չեմ անի…»:

Վերջին անգամ, երբ Երևան է եկել, գնալիս ասել է. «Գիտեմ, որ Երևան այլևս չեմ գա, ինձ կբերեն…»: Այդպես էլ եղավ. Թաթուլը հերոսի մահով ընկավ 1991 թվականի ապրիլի 30-ին՝ «Օղակ գործողության ժամանակ, խորհրդային և ադրբեջանցի հրոսակների դեմ անհավասար մարտում: 26-ամյա Թաթուլը նահատակվեց իսկական քաջին վայել, ընկավ նաև Գետաշենը:

1996 թվականի սեպտեմբերի 20-ին Թաթուլ Կրպեյանը արժանացել է ՀՀ Ազգային հերոսի կոչման։ 2015 թվականի մարտի 18-ին Երևանի ավագանու որոշմամբ մայրաքաղաքի զբոսայգիներից մեկը վերանվանվեց Թաթուլ Կրպեյանի անվամբ: 2015 թվականի հոկտեմբերին նրա անվամբ անվանակոչվեց Երևանի թիվ 62 ավագ դպրոցը: Թալինի Արեգ գյուղըքաջարի հայդուկի ծննդավայրը, կրում է նրա անունը Թաթուլ:

Spread the love