Ես կհաղթեմ կեղծ նորություններին. Թրամփն իրեն համեմատել է Ռեյգանի հետ

- in Միջազգային
Donald Tramp

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ իրեն կհաջողվի հաղթել կեղծ նորություններին ու գրքերին այնպես, ինչպես դա հաջողվել է ԱՄՆ-ի 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանին։ Համապատասխան հայտարարությունը Թրամփը հրապարակել է իր թվիթերյան էջում։

«Ես ստիպված էի հաշտվել կեղծ նորությունների հետ առաջին օրվանից, երբ հայտարարեցի, որ առաջադրվելու եմ նախագահի պաշտոնում։ Այժմ ես ստիպված եմ հաշտվել կեղծ գրքի հետ, որը գրվել է միանգամայն վարկաբեկված հեղինակի կողմից։ Ռոնալդ Ռեյգանն էլ նույնպիսի խնդիր ուներ, և նա դա լավ էր հաղթահարում։ Այդպես կստացվի նաև ինձ մոտ»,-ասվում է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում սկանդալ է հասունանում լրագրող Մայքլ Վուլֆի «Կրակ և ցասում. Թրամփի Սպիտակ տան միջանցքներում» գրքի շուրջ։ Դրանից որոշ հատվածներ արդեն հասանելի են դարձել ամերիկյան մամուլին և առաջացրել նախագահի քննադատությունը։ Թրամփը հեղինակին անվանել է ձախողակ, իսկ նրա գիրքը՝ ստով ու աղավաղումներով լի։

Դժվար է ասել, թե ինչով է ավելի լցված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օրակարգըԹվիթերի գրառումներո՞վ, թե՞ պետական գործերով: Մի բան ակնհայտ է Թրամփը թվիթերից կտրվել չի կարողանում և բոլորին ապշեցնում է իր զարմանալի հատկանիշների, տարօրինակությունների բացահայտումներով:

Մի քանի օր առաջ Թրամփն իր գրառումներից մեկում իրեն բնութագրել էր` որպես հոգեկան հավասարակշռություն ունեցող տաղանդ: Նման նարցիզմն արդեն հետաքրքիր, անգամ հեգնական մեկնաբանությունների տեղիք է տվել:

Պատահական չէ, որ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերոսնը և վարչակազմի մյուս պատասխանատուները կաշվից դուրս են գալիսամերիկացիներին համոզելու համար, որ Թրամփը հոգեպես առողջ է: Ամեն նման հավաստիացումից հետո ամերիկացիներն ավելի շատ են համոզվում, որ Թրամփի հետ հոգեկան հարթության վրա ամեն բան չէ, որ նորմալ է: Սակայն Դոնալդ Թրամփի հոգեկան առողջության մասին զրույցները նոր թափով բորբոքվել են վերջին օրերին ամերիկացի լրագրող Մայքլ Վոլֆի «Կրակ և կատաղությունԹրամփի Սպիտակ տանը» սկանդալային գրքի վաճառքին զուգահեռ: Այս գրքում խոսք է գնում ԱՄՆ նախագահի բազմաթիվ տարօրինակությունների մասին. բռնկուն, անկանխատեսելի, ագրեսիվ, անհանդուրժող մարդ հեղինակն այսպես է պատկերում Թրամփի կերպարը: Այսպիսի կերպարը բնականաբար չի կարող արժանանալ մարդկանց համակրանքին: Թրամփը իմպուլսիվ մարդ է և գործում է ոչ ռացիոնալ մոտիվներով: Հենց սա է Սպիտակ տան ինտրիգների պատճառը: Վոլֆը նման տպավորություն է ստացել Սպիտակ տանն անցկացրած 200 հարցազրույցների արդյունքում:

Թրամփը լրագրողին մեղադրել է բացահայտ ստի մեջ, պնդել է, որ երբևէ նրան չի տեսել և իր աշխատակազմի միջոցով փորձել է Henry Holt & Co հրատարակչության պարտադրելկանխել գրքի վաճառքը, բայց անօգուտ: Այս գիրքը պաշտոնապես վաճառքի կհանվի հունվարի 9-ից և անկասկած մեծ սպառում կունենա, որովհետև ամերիկացիներին անչափ կհետաքրքրի Սպիտակ տան շատ գաղտնիքներ, օրինակ այն, թե ինչպես է Թրամփը ծաղրում իր որդիներին ու օգնականներին, նրա մազերի ու սանրվածքի առեղծվածը և այլն: NBC Today-ին տված հարցազրույցում Վոլֆը պնդում է, որ հանդիպել է Թրամփի հետ` տարակուսելով, որ ԱՄՆ գործող նախագահն անգամ չի հասկացել, որ հարցազրույց է տալիս: Ահա այսպիսի ոչ ադեկվատ կերպարով է Թրամփը ներկայանալու ամերիկացիներին: Դժվար է պատկերացնել, որ պլեբեյը կարող է հասնել նախագահական բարձունքի ու արդյունավետ կառավարմամբ երազանքի երկրի մասին բոլոր պատկերացումները այսպես կործանել:

Այնուամենայնիվ, դա տեղի է ունեցել և հիմա կանխատեսելի է, որ սկանդալային գիրքը կարող է դառնալ Դոնալդ Թրամփի պաշտոնանկության, առնվազն Կոնգրեսի աշնանը տեղի ունենալիք ընտրություններում հանրապետականների ֆիասկոյի պատճառ: Հանրապետական կուսակցությունը կանգնած է լուրջ երկընտրանքի առջևհանդուրժել Թրամփին և իր վրա վերցնել հարվածները կամ ռեաբիլիտացվել` Թրամփին «հանձնելու» ճանապարհով:

Spread the love