«Ես չէի հասցնում հետևել սրճարանին և հինգամյա աղջկաս միաժամանակ, և ես նրան սպանեցի»

- in Սոցիալական
mterq

Չինացի երեսնամյա կինը՝ Մին Մին Չենը սպանել է իր դստերը՝ հնգամյա Էշլիին, սեփական ռեստորանում։ Որպես միակ արդարացում նա նշում է չափազանց զբաղվածությունն ու ժամանակի պակասը։

Փոքրիկ Էշլիի դիակը գտել են անցած տարվա հունվարին։ Այն թաքցված է եղել ռեստորանում, որը պատկանում է Մինին և նրա ամուսնուն։ Երբ քննիչները փորձել են պարզել, թե ինչ է տեղի ունեցել երեխայի հետ, մայրը հույզեր չի ցուցաբերել։ Բայց հոգեբաններին այնուամենայնիվ հաջողվել է նրան խոսեցնել։

Դետեկտիվ. «Ինչ է պատահել, ինչպե՞ս է նա մահացել»։

Մին. «Ես պարզապես սպանեցի նրան, և նա մահացավ»։

Մինը վերջերս է դատապարտվել 22 տարի ազատազրկման, բայց խոստովանության տեսանյութը միայն հիմա է հայտնվել լրագրողների ձեռքում։ Կինը պատմել է, որ սպանել է աղջկան խոհանոցում, իսկ հետո ամուսնուն խնդրել է ազատվել նրա դիակից։ Ամբաստանյալի խոսքերով՝ նա չի դիմացել աշխատանքի ծանրաբեռնվածությանը և աղջկա աճող անհնազանդությանը։

«Ռեստորանում ամեն ինչ ինձ վրա էր, բայց ես միայն երկու ձեռք ունեմ։ Ես չէի ուզում դա անել, բայց երբեմն չես կարողանում ինքդ քեզ տիրապետել»։

Երեխայի հորը նույնպես մեղադրանք է առաջադրվել, նա դատապարտվել է երկու տարի ազատազրկման։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20