«Ես քեզ ավելի ու ավելի շատ եմ սիրում». Բարաք Օբաման շնորհավորել է տիկնոջ ծնունդը

- in Հասարակություն
Barak Obama

Հունվարի 17-ի առավոտյան ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման ծննդյան օրվա կապակցությամբ ստացել է ծաղկեփունջ ամուսնուց և շնորհավորական բացիկներ երկրպագուներից։

«Դու ոչ միայն իմ կինն ես և իմ երեխաների մայրը, այլև իմ լավագույն ընկերը։ Ես սիրում եմ քո ուժը, քո բարեգթությունն ու քո վճռականությունը։ Եվ ես օրեցօր քեզ ավելի ու ավելի շատ եմ սիրում․ Շնորհավոր ծնունդդ, Միշե՛լ»,- գրել է ԱՄՆ-ի 44-րդ նախագահն իր Instagram-ի էջում։

Միշել Օբաման, ով դարձել է 54 տարեկան, շնորհակալություն է հայտնել ամուսնուն ծաղիկների համար, որոնք նա ուղակել էր նրան գրասենյակ։ Նա ամուսնուն անվանել է իր ամենահավատարիմ երկրպագուն։ Միշել Օբաման շնորհակալություն է հայտնել երկրպագուներին՝ սոցցանցերը շնորհավորանքներով հեղեղելու համար։

Spread the love