Երևանում և մարզերում 2018-ը կնշանավորվի ավանդական դարձած և նոր փառատոններով

- in Մշակույթ
Haghatsin vanq ekexeci antar

Համաշխարհային զբոսաշրջային քարտեզի վրա իր ուրույն տեղը հաստատել ցանկացող Հայաստանում այս տարի ևս կանցկացվեն մի շարք փառատոններ, որոնք ուղղված են յուրաքանչյուր բնակավայրին բնորոշ ավանդույթների, տոների ու ուտեստների հանրահռչակմանը:

«Արմենպրես»-ը ներկայացնում է Սմիթսոնյան ինստիտուտի հրապարակած Հայաստանի փառատոնների և միջոցառումների օրացույցը: Տարվա ընթացքում Երևանում և ՀՀ տարբեր մարզերում կանցկացվեն 30-ից ավելի փառատոնները: Շարքը կբացվի Ջերմուկում փետրվարի 17-18-ին անցկացվելիք ձնարվեստի Ձնեմարդուկ փառատոնով: Ապրիլի 30-ին Կասկադ համալիրում կնշվի Ջազի միջազգային օրը, մայիսի 4-5-ին ԵրևանումՍարյան փողոցում, կհոսեն գինին և ուրախ տրամադրությունը հրավիրելով բոլորին Երևանի գինու օրերին:

Մայիսի 20-ին Հնաբերդում Տոլմայի փառատոնին հայ խոհարարները կմրցեն ամենահամեղ տոլման պատրաստելու մրցույթում` գուրմաններին հրավիրելով ուրախ տոնախմբության: Հունիսի 9-ին Խոտ համայնքում կկատարվի ավանդական դարձած Ոչխարի խուզման փառատոնը: Հունիսի 9-10-ին Գյումրիում կանցկացվի Հարթակ փորձի փոխանակման փառատոնը: Հունիսի 10-ին Երևանի Թումանյանի այգում տեղի կունենա Համով-հոտով տոնածիսական ուտեստների փառատոնը, նույն օրը նաև Սայլակների շքերթ կանցկացվի մայրաքաղաքում:

Հունիսի 16-17-ին Վայոց ձորի Արտավան համայնքում Էկոտուրիզմի փառատոնը կխոստանա երկու հետաքրքիր օր աստղազարդ երկնքի տակ: Հունիսի 29-հուլիսի 1-ը Ծաղկաձորում, իսկ հուլիսի 20-22-ին Սևանում կանցկացվի Հուսո առագաստ փառատոնը: Հունիսի 30-ին Տավուշի մարզի Ենոքավան համայնքում կանցկացվի ամենականաչ միջոցառումը` ՀայԲույս փառատոնը: Հուլիսի 7-ին Քարահունջում կանցկացվի Սյունիքի բարիքների փառատոնը:

Հուլիսի 8-ին Հանրապետության հրապարակը կվերածվի համընդհանուր ջրամարտի բեմահարթակի. կտոնվի Վարդավառը: Հուլիսի 14-ին Կարապի լճում կանցկացվի Ձմերուկի փառատոնը: Հուլիսին Սյունիքի մարզի Աշոտավան համայնքում նախատեսվում է նաև Ազնվամորու փառատոն անցկացնել: Օգոստոսի 4-ին Հյուսիսային պողոտայում կներկայացվեն հայկական տարազները, տեղի կունենա Երևան ՏԱՐԱԶֆեստ միջոցառումը:

Օգոստոսի 11-ին Սևան քաղաքում տեղի կունենա Սևան երաժշտական փառատոնը, օգոստոսի 13-ինԲերդում Մեղրի ու հատապտուղների փառատոնը: Օգոստոսի 18-19-ին գարեջրասերները կարող են մասնակցել Երևանի գարեջրի փառատոնին: Օգոստոսի 18-19-ին Ախթալայում կանցկացվի ավանդական դարձած Խորովածի փառատոնը: Օգոստոսի 25-26-ին Զորական համայնքում 1000 տարվա գյուղամեջ միջոցառումը բոլորին կհրավիրի չնաշխարհիկ Տավուշ, իսկ սեպտեմբերի 2-ին Աշտարակում կմիաձուլվեն գինին ու մշակույթը: Սեպտեմբերի 8-ին Դիլիջանում կանցկացվի Մշակութային վերածնունդ փառատոնը, սեպտեմբերի 8-12-ին Բյուրականում, Գյումրիում, Աշտարակում և Երևանում Հայաստանի խաղաղության խաչմերուկում փառատոնը: Սեպտեմբերի 15-ին Երևանի Անգլիական այգում Գյուղական կյանքի և ավանդույթների հանրահռչակման միջոցառում տեղի կունենա, սեպտեմբերի 22-ին Խաչիկ գյուղում կպատրաստեն ամենամեծ գաթան. կանցկացվի ավանդական Գաթայի փառատոնը: Սեպտեմբերի 28-29-ին Կարապի լճում փառատոն կանցկացվի թեյի և սուրճի սիրահարների համար, սեպտեմբերի 29-30-ին Էրեբունի-Երևան տոնախմբությունը կազդարարի Երևանի 2800 ամյակը:

Սեպտեմբերի 29-ին Սարուխանում կարտոֆիլի բերքահավաքը կուղեկցվի Մեծ փուռ փառատոնով: Հոկտեմբերի 6-ին գինու սիրահարները կարող են մասնակցել Արենի գինու փառատոնին:

Spread the love