Թուրքիան տեղացի քրդերի դեմ ճնշումներ է սկսել. ձերբակալվել է 90-ից ավելի մարդ

- in Միջազգային
Turkia

Թուրքիայում ավելի քան 90 մարդ է ձերբակալվել սոցցանցերում հաղորդագրությունների համար, որոնք վերաբերվել են Սիրիայի հյուսիսում անցկացվող մարտական գործողությանը։

Reuters-ի տվյալներով՝ ձերբակալվածների թվում են հայտնվել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության տարածաշրջանային ղեկավարներն Իզմիր և Այդին քաղաքներում։

Թուրք ուժայինների վարկածով՝ ձերբակալվածները զբաղվել են Աֆրինում իրադարձությունների վերաբերյալ «ահաբեկչական քարոզչության տարածմամբ»։

Անկարան «Ձիթենու ճյուղ» գործողությունն Աֆրինում սկսել է հունվարի 20-ին։ Ֆրանսիան կոչ է անում Թուրքիային զսպվածություն դրսևորել Սիրիայում՝ այդ երկրում մարդասիրական իրավիճակի վատթարացման ֆոնին։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20