Իմիտացիա. Իշխանությունը գնաճը համարում է բարեբախտություն

- in Մամուլ
Dram

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ԱԺ-ում կազմակերպված «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումների քննարկումը ցույց տվեց, որ իշխանությունը ոչ միայն որևէ վտանգ չի տեսնում գնաճի մեջ, այլ ընդհակառակը՝ այն համարում է բարեբախտություն:

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը, ով վարում էր խորհրդարանական լսումները, հայտարարեց, որ գնաճին չպետք է վերաբերվել որպես չարիքի, ավելին՝ այն բարիք է, քանի որ նպաստում է տնտեսության զարգացմանը: Իսկ մի՞թե բարիքը շատ է լինում, ընդհակառակը՝ իշխանությունը խրախուսում է գնաճը, քանի որ դրա միջոցով հնարավոր է տնտեսական աճի իմիտացիա ստեղծել և ամենակարևորը՝ ավելի շատ հարկեր հավաքել»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20