Ինչի՞ եք սպասում, որ տղաներն Հաց Բերողի ճակատագի՞րն ունենան. Սեֆիլյանի նամակը բանտից

- in Կարծիք
JIRAYR SEFILYAN

Ժիրայր Սեֆիլյանը «Արմավիր» ՔԿՀ-ից հանդես է եկել բաց նամակով, որում մասնավորապես ասվում է.

«Սասնա Ծռերից երեք հոգի՝ Արայիկ Խանդոյանը, Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանը նախորդ տարվա դեկտեմբերից հացադուլ են հայտարարել: Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանն արդեն մոտ են կյանքին սպառանցող վտանգի շեմին:

Մինչդեռ դուք լուռ եք՝ կարծես թե վերջ չունեցող «տոնական» կերուխումի և ծույլ հանգստի ընթացքին անձնատուր:

Ինչի՞ եք սպասում: Որ Հաց Բերողի ճակատագի՞րն ունենան և հետո ծափերով թաղե՞ք: Մինչդեռ Հաց Բերողի տանջամահությունը, նրա անձնազոհությունը պետք է ցասման վերածվեր:

Հիմա էլ նույն անտարբերությունն է …

Սա այն դեպքը չէ, որ հնարավոր չլինի համակարգին ճնշել և ստիպել, որ պարզունակ մի հարց լուծվի՝ տղաները տեղափոխվեն «Արմավիր» ՔԿՀ:

Միթե՞ հասել ենք գիտակցության մթագնման և արժանապատվության անկման մի վիճակի, որից այն կողմ կրավորական մահն է:

Տղաներն իրենց արարքով, իրենց գործով են ապացուցել, որ պատրաստ են իրենց կյանքը զոհաբերել հանուն սիրելի ժողովրդի, մինչդեռ դրա փոխարեն ի՞նչ են ստանում:

Հաց Բերողի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արայիկ Խանդոյանի տեսակը կորցնելով՝ Հայրենիք ենք կորցնում:
Սթափվելու և կրավորական թմբիրից դուրս գալու ժամանակն է:

Ժիրայր Սէֆիլյան
8 հունվարի 2018 թ.
«Արմավիր» ՔԿՀ»:

Spread the love