Levon Ter-Petrosyan

«Ղարաբաղ» կոմիտեն Հայաստանի նորագույն պատմության բացառիկ քաղաքական հարթակն էմի քանի առումով: Նախ կոմիտեն քաղաքական նոր մտքի, խոսքի կրողն է, որի առանցքում դրված է ռացիոնալ հենքով հայության միավորման, կոնսոլիդացիայի գաղափարը:

Թերևս վերջին երկու հարյուր տարվա մեջ առաջին անգամ փորձ արվեց հայ ժողովրդին միավորել ոչ թե հակաթրքականության կամ ռուսամետության առանցքով, այլ` պետություն ունենալու, ինքնաբավ սուբյեկտ դառնալու գաղափարի շուրջ: Սա է «Ղարաբաղ» կոմիտեի, համազգային շարժման հիմնական քաղաքական առաքելությունը:

Կազմակերպչական առումով «Ղարաբաղ» կոմիտեն դարձյալ բացառիկ է: Կոլեգիալության սկզբունքը բնորոշ է ՀՅԴ-ին նույնպես, սակայն Դաշնակցության կոլեգիալությանը բնորոշ է անձնական ԵՍ-ը, տեսակը խեղդող համահարթեցումը: Կոմիտեն վառ անհատականությունների թիմ էր` իր մի քանի պահեստային կամ զուգահեռ թիմերով, որտեղ անհատականությունների պակաս չկար:

«Ղարաբաղ» կոմիտեում Ռաֆայել Ղազարյանի ակադեմիական մտածողությանը փոխլրացնում էր Վանո Սիրադեղյանի քաղաքային կոլորիտը, Աշոտ Մանուչարյանի հռետորական ձիրքինՀամբարձում Գալստյանի արտաքուստ անտեսանելի լայնածավալ աշխատանքը միջազգային կառույցների հետ, Վազգեն Մանուկյանի տակտիկական անվրեպ հաշվարկներին Լևոն Տեր-Պետրոսյանի ռազմավարական մտածողությունը: Այսպիսի թիմում դժվար էր լիդեր լինելը, որովհետև առաջնորդի կարգավիճակում էին բոլորըտասնմեկ գործիչները, որոնց ժողովուրդը կանչում էր «կոմիտե» վանկարկումով: Սակայն շարժման ինստիտուցիոնալիզացիային զուգահեռ առաջանում էր լիդերի պահանջարկ:

Ի դեպ, թյուր է այն կարծիքը, որ հետկոմունիստական Հայաստանի ղեկավարին որոշել են կոմիտեն կամ նույնիսկ ՀՀՇ-ն, որովհետև համազգային շարժումների ժամանակ կաբինետային որոշումները գրոշի արժեք չունեն: Համազգային շարժման ակնհայտ նսեմացմանն են ուղղված նաև հակագիտական այն վարկածները, թե Լևոն Տեր-Պետրոսյանը մասոն է կամ ՊԱԿ-ի գործակալ:

Առնվազն պետք է հարգել համազգային շարժումը, Երրորդ հանրապետությունը, ղարաբաղյան փառահեղ պատերազմընման անհեթեթություններին տուրք չտալու համար, որովհետև Հայաստանի առաջին նախագահը հենց բացառիկ շարժում, քաղաքակրթական բարձր նշաձող սահմանած հայ ժողովրդի քաղաքական իմաստավորված ընտրությունն էր: Լևոն Տեր-Պետրոսյանն ուներ բացառիկ ռազմավարական մտածողություն, որը շարժումային հզոր էներգետիկան փոխակերպում էր պետական մտածողության, խենթությունըռացիոնալության: Շարժումային մտածողությունից պետականի անցման տրանսֆորմացիան կարող էր իրականացնել հենց Լևոն Տեր-Պետրոսյանը, ինչի շնորհիվ դարձավ առաջինը կոմիտեում, ՀՀՇ-ում, ի վերջո ընտրվելով հանրապետության առաջին նախագահ:

Նախագահության շրջանում ու նաև 2008-ի համաժողովրդական շարժման ընթացքում Տեր-Պետրոսյանը գործել է բազմաթիվ սխալներ, սակայն Երրորդ հանրապետության գործիչների մեջ նա մնում է անգերազանցելիիր ռազմավարական մտածողությամբ և քաղաքական պլանավորման ընդունակությամբ: Սա 88-ի համար հպարտություն էր, այսօրվա համար քաղաքական դաշտի ամլության դրսևորում:

Spread the love