Ինչպես են Պուտինի շրջապատի օլիգարխները փորձում խուսափել ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներից

- in Միջազգային
us-russia

ԱՄՆ-ի կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին մոտ օլիգարխների ցուցակի առաջիկա հրապարակման համատեքստում որոշ ռուս գործարարներ դիմել են Գանձապետարանի և Պետդեպի նախկին աշխատակիցներին օգնության համար, որպեսզի չհայտնվեն այդ ցուցակում։

Այս մասին Bloomberg-ի հետ զրույցում ասել է Պետդեպի նախկին աշխատակից Դեն Ֆրիդը, ով մերժել է ռուս գործարարների համապատասխան առաջարկները։

Այլ անձ, ում դիմել են նման խնդրանքով, հայտարարել է, որ Ռուսաստանի որոշ քաղաքացիներ Վաշինգտոն են ուղարկում իրենց վստահելի անձանց, որպեսզի նրանք օգնել խուսափել իրենց ազգանունների հրապարակումից։

Գործի ընթացքին ծանոթ երկու աղբյուրներ գործակալությանը պատմել են, որ որոշ ռուս գործարարներ արդեն գնահատում են ԱՄՆ նոր պատժամիջոցների պոտենցիալ ազդեցությունն իրենց ներդրումների վրա։ Ռուսաստանի այլ ներկայացուցիչներ ազատվում են իրենց ակտիվներից, ինչպես դա խորհուրդ են տվել ԱՄՆ-ում նրանց խորհրդատուները։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20