Իրանում բողոքի ակցիաները չեն դադարի. ԿՀՎ ղեկավար

- in Հասարակություն
Cuyc

Իրանում բողոքի ակցիաները չի կարելի ավարտված համարել, ասել է ԿՀՎ տնօրեն Մայքլ Պոմպեոն։

«Մինչդեռ իրանական ռեժիմը սպառնում է բռնությամբ, Ղասեմ Սուլեյմանին քամուն է տալիս փողերը Լիբանանում, Սիրիայում, Եմենում՝ փորձելով համախմբել Աստված գիտի՝ ում, և վերածել Իրանը աշխարհի՝ ահաբեկչության հովանավոր խոշորագույն պետության»,-հայտարարել է Պոմպեոն Fox News հեռուստաալիքի եթերում։

Image result for iran protests

Նա նաև Իրանի պետական կառուցվածքն անվանել է «աստվածապետական ռեժիմ» և հանդիմանել հոգևոր և աշխարհիկ ղեկավարության գործող ներկայացուցչներին նախկինում բողոքի զանգվածային ակցիաները բազմիցս ճնշելու մեջ։ Դրա հետ կապված՝ նա կարծիք է հայտնել, որ իրանցիները կշարունակեն ապստամբություն բարձրացնել ընդդեմ իշխանության։

Բացի այդ, նա ընդգծել է, որ բողոքի ակցիաները հրահրել է իրանցի ժողովուրդը, այլ ոչ թե ԿՀՎ-ն, ինչպես հաստատել են Թեհրանի իշխանությունները։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20