Խանգարողը Բատկան է. Ինչու Տիգրան Սարգսյանին նշանակեցին ԵՏՄ վարչապետ

- in Մամուլ
Tigran Sargsyan

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` Տիգրան Սարգսյանին ժամանակին ԵՏՄ «վարչապետ» նշանակելու հիմնական պատճառը ԵՏՄ տարածքում ընդհանուր արժույթի անցնելու խնդրի լուծումն է եղել, որի վրա բանկային «մոնստր» համարվող Տիգրան Սարգսյանը և ԵՏՄ ինտեգրման և մակրոտնտեսական հարցերով կոլեգիայի անդամ Տատյանա Վալովան արդեն երկու տարի է, ինչ աշխատում են, սակայն այդպես էլ չի հաջողվում անցնել դրամավարկային-հարկաբյուջետային ԵՏՄ-ական ընդհանուր քաղաքականության:

Պատճառը Բելառուսն է. Բատկան չի համաձայնում, որովհետև Բելառուսի տնտեսությունը կքայքայվի։ Բելառուսը պետական օժանդակությամբ` դոտացիայով ապրող երկիր է։

Բատկան սպառնում է, որ այդ դեպքում ինքը ԵՏՄ-ից դուրս կգա, ու ԵՏՄ-ն կփլուզվի: Ռուսաստանի և ԵՏՄ-ի «հույսն» էլ այն է, որ Եվրոպայի վերջին դիկտատոր Լուկաշենկոն «շատ չի ձգի», ու, ի վերջո, իրենց կհաջողվի անցնել ընդհանուր վալյուտայի: Չնայած այս վիճակը ձեռնտու է թե՛ Ղազախստանին, թե՛ մյուսներին, որտեղ մտածում են` ԵՏՄ-ն ավելի շուտ «կվերջանա», քան Բատկան»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20