Ծառուկյանի հետ դժվար էր աշխատել. «Կեմպինսկի» հյուրանոցի նախագծումը հարթ չի ընթացել

Gagik Carukyan

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երևանի կենտրոնում՝ Աբովյան փողոցի վրա կառուցվում է «Կեմպինսկի» աշխարհահռչակ հյուրանոցային ցանցի երևանյան մասնաճյուղը:

Հյուրանոցը կառուցում են Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գագիկ Ծառուկյանի հիմնադրած «Մուլտի գրուպ կոնցեռն» ընկերությունն ու «Ա.Ս.Դ.Հոթել» ՓԲԸ-ն:

«Կեմպինսկի» հյուրանոցի նախագծումն իրականացվում է «Հայնախագիծ» ընկերությունում, որի տնօրեն Գրիգոր Ազիզյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում որոշ մանրամասներ է հայտնել կառույցի մասին:

«Լինելու է «Կեմպինսկի» հյուրանոց: Այսինքն կառավարումը «Կեմպինսկի» բրենդի կողմից է լինելու: Հյուրանոցն ունենալու է բարձրահարկ, նկուղային մասեր, կայանատեղիներ, մոտ 155 համար, ունենալու է նաև ապարտամենտ, բնակելի մաս, բայց դեռ որոշված չէ՝ կառավարումն ում կողմից կլինի:

Ստորգետնյա ավտոկայանատեղի, բայց ասեմ, որ հյուրանոցների համար չի պահանջվում: Այդուհանդերձ, 60 մեքենայի համար առաջին հարկում լինելու է ավտոկայանատեղի:

Լինելու է սպա կենտրոն, լողավազան: Երբ մենք որևէ հյուրանոցի բրենդի անուն ենք տալիս և ասում, որ այդ բրենդի համար ենք նախագծում, ամեն մի պայման պետք է համախապատասխանի իրենց չափանիշներին, հակառակ դեպքում՝ այդ բրենդը չի գա կառավարի:

Բարձր է լինելու, բայց համահունչ է կողքի շենքերի հետ: Հետևում «Իբիս» հյուրանոցն է: Այդ մասոիվ գալիս ու հավասարվում է «Իբիս»-ին, կարող է մի հարկ բարձր լինի: Երբ գալիս է «Ստանիսլավսկու» անվան թատրոնի կողմը, հյուրանոցը թատրոնի աշտարակի նման աշտարակ է ունենալու, որը մոտավորապես 16 հարկանի է դառնում»:

Spread the love