Կանայք տղամարդկանցից ավելի խիստ են բարդացնում համատեղ կյանքը

axjik

Կալիֆորնիայի համալսարանի սոցիոլոգները եկել են եզրահանգման, որ կանայք տղամարդկանցից ավելի խիստ են բարդացնում համատեղ կյանքը։

Գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն ավելի զգացմունքային են և հակված ուժեղ գրգռվածության, հայտնում է Daily Mail-ը։

Ընդհանուր առմամբ հարցմանը մասնակցել է ավելի քան 1100 մարդ։ Սոցիոլոգները խնդրել են հետազոտության մասնակիցներին պատմել բարեկամական կամ այլ փոխհարաբերությունների մասին մարդկանց հետ, այդ թվում գնահատական տալ մայրերի, քույրերի և կանանց հետ համատեղ ապրելուն։

Համաձայն հարցման՝ կին-մերձավորների հետ փոխհարաբերությունների 15 տոկոսը բարդ է եղել նրանց հետ բնակվող տղամարդկանց համար։ Ընկերների հետ համատեղ ապրելը դժվար է եղել միայն 7 տոկոս դեպքերում։

2017 թվականի աշնանը գիտնականները եկել էին եզրակացության, որ միայնակ կանանց մեծ մասը գոհ է զուգընկերոջ բացակայությունից և չի ձգտում հարաբերություների հաստատման։ Տղամարդկանց շրջանում այդ ցուցանիշը շատ ավելի ցածր է։

Spread the love