Կառավարությունն առաջարկում է ընտրական օրենսգրքից հանել տարածքային ցուցակների ինստիտուտը

Yntrutyun

Կառավարության վաղվա նիստի օրակարգում ընդգրկված է ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ Ըստ այդ նախագծի առաջարկվում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքից հանել տարածքային ցուցակների ինստիտուտը` կատարելով դրանից բխող այլ փոփոխություններ:

Որպես հիմնավորում նշվում է այն, որ նոր ընտրական օրենսգիրքը մշակվել էհաշվի առնելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջնական զեկույցներում ներկայացված առաջարկությունները, հանձնարարականները, ինչպես նաև համապետական ընտրությունների արդյունքներով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումները ուղղված ընտրական օրենսգրքի բարելավմանը, ինչպես նաև քաղաքական տարբեր ուժերի և ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացրած քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների առաջարկությունները:

Օրենսգրքով փորձ է արվել ներդնել համամասնական ընտրական համակարգի այնպիսի մոդել, որը հնարավորություն կտա շեշտադրել այս համակարգի առավելությունները: Այսպես, համամասնական ընտրական համակարգի թերություններից մեկն այն է, որ դրա պայմաններում խզված է ընտրողի և ընտրատարածքի (թեկնածուի) միջև կապը, իսկ մեծամասնական ընտրական համակարգի պայմաններում գործ ունեինք անհատի գործոնի ընդգծման հետ: Ուստի, ելնելով վերոգրյալ հանգամանքներից, նոր ընտրական օրենսգրքի մշակման հիմքում դրվեց ելակետային այն մոտեցումը, ըստ որիհնարավոր կլիներ ընդգծել համամասնական ընտրական համակարգի առավելությունները ընտրողին հնարավորություն տալով հասկանալ, թե ում է տալիս իր քվեն, ով է պաշտպանելու իր շահերը օրենսդիր մարմնում: Հատկանշական է, որ Օրենսգրքով ներդրված մոդելի պայմաններում տարածքային ցուցակում ընդգրկված բոլոր թեկնածուները ընդգրկված են նաև տվյալ քաղաքական ուժի համապետական ցուցակում, այսինքնՕրենսգրքով որդեգրվել է բաց և փակ ցուցակների համադրման գաղափարը, հետևաբար անկախ այն հանգամանքից կա տարածքային ընտրական ցուցակ, թե ոչ, տվյալ թեկնածուն ներկայացված է քաղաքական ուժի համապետական (համամասնական) ցուցակում: Վերոշարադրյալի համատեքստում` ամբողջությամբ սպառվում է նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ ներկայացված մտավախությունն առ այն, որ «նման համամասնական ընտրական համակարգը էականորեն շեղված է մաքուր համամասնական համակարգից և հիմքում իրականում ընկած է թաքնված մեծամասնական համակարգը»:

Օրենսգրքում ներդրված մոդելը բաց և փակ ցուցակների համադրում է, որը կիրառվում է ավելի քան 15 երկրներում: կառավարությունը գտնում է, որ Օրենսգրքով ներդրված մոդելը համապա-տասխանում է միջազգային իրավական չափանիշներին` լավագույնս ապահովելով օրենսդիր մարմնում ընտրողի ներկայացվածության հնարավորությունը, և նկատի ունենալով, որ նախագծով առաջարկվող փոփոխությունների անհրաժեշտությունը բացակայում է, առաջարկում է գործող օրենսգիրքի քննարկվող հոդվածները թողնել անփոփոխ:

Spread the love