Կրասնոդարի «Օգոնյոկ» սրճարանում հայեր են սպանվել

- in Իրավունք
cec

ՌԴ-ի Կրասնոդարի երկրամասում ավտոմատով զինված տղամարդը կրակ է բացել Լադոժսկայա կայարանի «Օգոնյոկ» սրճարանում, ինչի հետևանքով սպանվել է տեղի հայ համայնքի երկու անդամ՝ Ռոման Սիրակոսյանը և Արտյոմ Միրզոյանը:

Ինչպես հայտնում է rusarminfo.ru-ն՝ միջադեպի հետևանքով սպանվել է նաև գնչուական համայնքի մեկ ներկայացուցիչ:

Կրակ բացած տղամարդը ձերբակալվել է. նա 33-ամյա կոզակ ատաման Ալեքսանդր Սիտավիչուսն է: Սպանության պատճառների բացահայտման համար կատարվում է նախաքննություն:

Spread the love