ՀԱԿ-ը փորձում է առիթներն օգտագործել` քաղաքական նոր օրակարգ ձևավորելու նպատակով

- in Հրապարակ
hak

Երեկ տեղի է ունեցել ՀԱԿ վարչության նիստ, որտեղ որոշվել է 2018թ․ փետրվարի 20-ին Ազատության հրապարակում կազմակերպել ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառումների շարք, այդ թվում՝ շարժման մասնակիցների ելույթներ, ֆոտոցուցահանդես, կինոֆիլմերի դիտում, շարժման պատմությանը նվիրված գրքի ներկայացում, ինչպես նաև, Հայաստանի ժողովրդական կուսակցության հետ համատեղ, 2018թ․-ի մարտի 1-ին Ազատության հրապարակից կազմակերպել մարտի 1-ի զոհերի հիշատակի և պետական ահաբեկչության ու բռնաճնշումների դեմ բողոքի երթ։

Հենց առաջին հայացքից աչքի է զարնում այն հանգամանքը, որ ՀԱԿ-ը նույնիսկ փետրվարի 20-ի պարագայում հրաժարվում է հանրահավաք բառի օգտագործումիցչնայած այն հանգամանքին, որ խոսվում է ելույթների մասին: Նույնիսկ թանկացումների դեմ ակցիային «Ելքը» իր խորհրդարանական և կազմակերպչական ռեսուրսներով, երեկ կարողացավ հավաքել ընդամենը 1000 մարդ: Բնական է, որ այս համատեքստում ՀԱԿ-ը, որը գտնվում է քաղաքական և կազմակերպչական փոշիացման փուլում, փորձում է հնարավորինս թուլացնել իր առաջիկա միջոցառումների քաղաքական բաղադրիչը:

Պակաս կարևոր չէ մեկ այլ հարց, որը վերաբերում է ՀԱԿ-ի քաղաքական ապագային: Խորհրդարանական վերջին ընտրություններում ՀԱԿ-ի ֆիասկոն ակնհայտ էր, ու այս կուսակցությունը գրեթե մեկ տարի մատնված է եղել անգործության: Անգամ իսկ ակնհայտ չէ` ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժե՞շտ է տվել ակտիվ քաղաքականությանը, թե՞ դեռ նոր ասելիք ունի: ՀԱԿ-ի այսօրվա հաղորդագրությունը չի բացահայտում այս հարցի պատասխանը, որովհետև պարզ չէ անգամ փետրվարի 20-ի ու մարտի 1-ի միջոցառումներին Տեր-Պետրոսյանի մասնակցության հարցը:

Արդյո՞ք փետրվարի 20-ի ու մարտի 1-ի միջոցառումները սոսկ տուրք են պատմական իրադարձությանը կամ արյունոտ ոճիրի տարելիցին, թե՞ ՀԱԿ-ը փորձում է այս առիթներն օգտագործելքաղաքական նոր օրակարգ ձևավորելու նպատակով: Անկեղծ լինենք ՀԱԿ-ի քաղաքական ռեաբիլիտացիայի հնարավորությունը մինիմալ է, գրեթեզրոյական, մյուս կողմից ընդդիմության դաշտում վակուումը չի լցվել, և պետք չէ «դուրս գրել» որևէ ուժի, այդ թվում` ՀԱԿ-ին: Խնդիրն ունի նաև բարոյական կողմ: Քաղաքական վերածննդի ռեսուրս ունի ցանկացած քաղաքական ուժ, եթե, իհարկե, հրապարակայնորեն խոստովանում է իր սխալները և հասարակությունը ստանում է երաշխիքներ, որ նախկին սխալները չեն կրկնվելու:

ՀԱԿ-ը համաժողովրդական շարժման ռեսուրսը մսխել է իշխանության կաբինետներում տեղի ունեցած «կառուցողական երկխոսությունների», «այլընտրանքային» «բուրժուա- դեմոկրատական հեղափոխության» վրա: Հիմա հասարակությանն անչափ դժվար է համոզել, որ այսօրվա ՀԱԿ-ը քաղաքական հարթության վրա կապ ունի 88-ի արժեհամակարգի հետ կամ պահանջատեր է Մարտի 1-ի բացահայտման հարցում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20