Հայաստանում ռուս զինվորականներին սկսել են կերակրել «մատնահետքերով»

Rus zinvor

ՌԴ Հարավային ռազմական շրջանի՝ Հայաստանում տեղակայված ռազմաբազայի զինառայողներին սկսել են կերակրել «մատնահետքերով»։

Գյումրու և Երևանի կայազորների ռազմական ավանների ճաշարաններում սկսվել է նորագույն ժամանակակից դակտիլոսկոպիկ սարքավորման փորձարկումը, հայտնում է ՌԴ ՊՆ մամլո ծառայությունը։

Շնորհիվ նորագույն տեխնոլոգիաների օգտագործման՝ զորամասերի հրամանատարության կողմից ստեղծվել է զինծառայողների տվյալների միասնական բազա, որից հետո ողջ տեղեկատվությունը փոխանցվում է ճաշարանների բաշխման գծեր։

Սնունդ ստացած զինծառայողի անձի նույնականացումը կատարվում է սննդի հաշվառման միասնական ավտոմատացված համակարգով՝ հիմնված մատնահետքերի ճանաչման վրա։ Ավտոմատ ռեժիմով համակարգը կանոնավոր կերպով տեղեկություններ է հավաքում ճաշարան եկած և չեկած զինծառայողների մասին և կատարում ամենօրյա սննդի պատաստման համար մթերքի անհրաժեշտ քանակի տեղաբաշխման հաշվարկ։

Spread the love