Հայաստանում տնտեսապես ակտիվ բնակչության մեկ երրորդը կենտրոնացած է մայրաքաղաքում

- in Տնտեսական
Hashvark

Հայաստանում տնտեսապես ակտիվ բնակչության մեկ երրորդը կենտրոնացած է մայրաքաղաք Երևանում` կազմելով 31,3 տոկոս, Արմավիրում 12 տոկոս են, Արարատում՝ 10, Լոռիում՝ 9, Կոտայքում՝ 8,9 տոկոս, ամենաքիչը Վայոց ձորի մարզում են՝ 1,9 տոկոս։ Այս են վկայում ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները։

Տնտեսապես ակտիվ բնակչության թվաքանակում ամենամեծ չափաբաժինը 25-34 տարեկաններն են՝ 22,8 տոկոս, 45-54 տարիքային խումբը 21 տոկոս է կազմում, 55-64 տարեկանները՝ 20,4 տոկոս, 35-44 տարեկանները՝ 20 տոկոս, 15-24 տարեկանները՝ 10,2 տոկոս, 65-75 տարիքային խումբը՝ 5,6 տոկոս։

Տնտեսապես ակտիվ բնակչության 42,2 տոկոսն ունի ընդհանուր միջնակարգ կրթություն, 28,8 տոկոսը՝ բարձրագույն և հետբուհական կրթություն, 23,6 տոկոսը՝ միջին մասնագիտական, 5,4 տոկոսը հիմնական ընդհանուր, տարրական և ցածր կրթական մակարդակ ունեցողներն են։

Ինչ վերաբերում է տնտեսապես ակտիվ բնակչության ամուսնական կարգավիճակին, ապա 70,3 տոկոսը ամուսնացածներն են, 20,7 տոկոսը երբևէ չամուսնացածները, 5,9 տոկոսը այրիները, 3,1 տոկոսը՝ ամուսնալուծվածները։

Տնտեսապես ակտիվ բնակչությունը 2016-ին կազմել է 1 միլիոն 226,3 հազար մարդ։ Տնտեսապես ակտիվ բնակչության մեջ մեծամասնություն են տղամարդիկ՝ 53 տոկոս (645,1 հազար մարդ)։ Քաղաքներում կենտրոնացած է տնտեսապես ակտիվ բնակչության 58 տոկոսը, գյուղերում 42 տոկոսը։

Բնակչության տնտեսական ակտիվության մակարդակը Հայաստանում նախորդ տարվա առաջին երեք եռամսյակում աճել է: Այս մասին են փաստում ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները:

Բնակչության տնտեսական ակտիվության մակարդակը 2017-ի առաջին եռամսյակում եղել է 58. 9 տոկոս, երկրորդում՝ 60.5, երրորդում՝ 63.4 տոկոս: Ընդ որում, տնտեսապես ավելի ակտիվ են եղել տղամարդիկ:

Ավելացել է նաև զբաղվածության մակարդակը: Առաջին եռամսյակում բնակչության զբաղվածությունը եղել է 47.7 տոկոս, երկրորդում՝ 49. 7 տոկոս, երրորդում բարձրացել է՝ դառնալով 52.9 տոկոս:

Իսկ գործազրկության մակարդակն ունեցել է նվազման միտում: 2017-ի առաջին եռամսյակում կազմել է 19.0 տոկոս, երկրորդում՝ 17.8 , իսկ երրորդում՝ 16.5 տոկոս:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20