ՀՅԴ հայտարարության ձևաչափը խիստ ուշագրավ է

- in Կարծիք
HYD

Կարճ ժամանակահատվածում երկրորդ անգամ ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը հանդես է գալիս հայտարարությամբ:

ՀՅԴ հայտարարության ձևաչափը խիստ ուշագրավ է: Մի կողմիցհստակ քննադատություն է հնչում կառավարության հասցեին, որին կոալիցիոն հիմունքներով մասնակցում է նաև ՀՅԴ-ն, մյուս կողմից հայտարարությունն արվում է ոչ թե քաղաքական, այլայսպես կոչված, մասնագիտական մակարդակում, ինչը ՀՅԴ-ին մանևրելու հնարավորություն է ընձեռում: Ամեն դեպքում այս հայտարարությունները պատահական չեն և հետապնդում են կոնկրետ քաղաքական նպատակներ:

Ակնհայտ է, որ դրանք ասոցացվում են 2018-ի համատեքստի հետ ու տեսանելի է, որ ՀՅԴ-ն` հատկապես այսօրվա հայտարարությամբ, հակադրվում է Կարեն Կարապետյանի այն պնդումներին, թե Հայաստանում վերացված են մենաշնորհները:

Մյուս կողմիցՀՅԴ-ն կարգապահ կառույց է և միամիտ կլինի ենթադրել, որ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը կարող է ավտոնոմ հայտարարություն անել դա չհամաձայնեցնելով ՀՅԴ քաղաքական ղեկավարության հետ:

Չի բացառվում, որ ապրիլի մասով ՀՅԴ-ն ունի պլան Բ, որը նախատեսում է անցում ընդդիմադիր դաշտ ու հիմա նախապատրաստվում է հենց այս տրանսֆորմացիան: 2018 թվականի հունվարի մեկից, ինչպես և սպասվում էր, թանկացումների հերթական ալիքն է սկսվել: Թանկացել են բենզինը, սեղմված գազը, նաև դիզվառելիքը, որոնք պայմանավորված են Հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններով, ըստ որի՝ մի շարք ապրանքատեսակների մասով ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացում է տեղի ունեցել: Մասնավորապես, հունվարի մեկից Regulyar տեսակի բենզինը թանկացել է մոտ 20 դրամով, և մեկ լիտրը արժե 430 դրամ:

Սեղմված գազի մեկ խմ-ն 190 դրամից դարձել է 220 դրամ, իսկ դիզվառելիքի մեկ լիտրը 390 դրամից դարձել է 440 դրամ: Հարկային նոր օրենսգրքով հունվարի մեկից 1000 խմ սեղմված բնական գազի ակցիզային հարկի դրույքաչափը 8330 դրամից դարձել է 23 000 դրամ: Բենզինի մեկ տոննայի ակցիզային հարկը 25 000 դրամից սահմանվել է 40 000 դրամ: ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի այսօրվա հայտարարությունը վերաբերում է հենց այս թանկացումներին, ավելի շուտ դրանց ֆոնին արված այն հետևությանը, թե բենզինի և դիզվառելիքի մանրածախ շուկայում միասնական գնային քաղաքականությունը կարող է վկայել հակամրցակցային համաձայնության մասին: «Դիզելային վառելիքի շուկայում գործում են սահմանափակ թվով կազմակերպություններ՝ Ֆլեշը, Ռան-ՕՅԼ-ը, ՍԻՓԻԷՍՕԻԼՔՈՐՓՈՐԵՅՇՆ-ը և այլն: Անշուշտ, մանրածախ շուկայում միասնական գնային քաղաքականությունը կարող է վկայել հակամրցակցային համաձայնության մասին, ինչը ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուսումնասիրության առարկա պետք է դառնա»,-ասված է գրասենյակի տարածած հաղորդագրության տեքստում: Սա այն դեպքերից է, երբ ՀՅԴ գնահատականները միանգամայն ադեկվատ են իրականությանը, որովհետև բենզինի և դիզվառելիքի մանրածախ շուկայում գործող ընկերություններն իրականում փոխկապակցված են և, ըստ էության, գործ ունենք մենաշնորհի հետ:

ՀՅԴ-ի խնդիրն իրականում վառելիք ներկրողների հետ չէ և հայտարարության թիրախն ուղղված է կառավարության, ավելի ստույգ` Կարեն Կարապետյանի դեմ, որովհետև հակամենաշորհային թեման հենց գործող վարչապետի «բրենդն» է:

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի հայտարարության տողատակում հեռահար լատենտ ակնարկ կա այն մասին, որ եթե վիճակը չշտկվի կամ որ նույնն է` Կարապետյանը ապրիլից հետո շարունակի պաշտոնավարել վարչապետի պաշտոնում, ապա ՀՅԴ-ն կարող է համալրել ընդդիմության շարքերը:

ՀՅԴ-ն իր ընկերվարության մասին հիշում է, երբ ունենում է կոնկրետ խնդիր, որը սակայն առնչություն ունի ոչ թե կուսակցության գաղափարական ակունքների, այլ` այսօրվա քաղաքական շահերի հետ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20